Թվոց գրքի մեկնություն 26։1

Ա․ Լոպուխին

1-2․ Այդ պարտությունից հետո Տերը խոսեց Մովսեսի ու Եղիազար քահանայի՝ Ահարոնի որդու հետ և ասաց. [1] «Հաշվառման ենթարկեցեք իսրայելացիների քսան տարեկանից բարձր մարդկանց ըստ իրենց նահապետների ընտանիքների, բոլոր նրանց, ովքեր ընդունակ են պատերազմելու»: (Սինոդական թարգ․)
   
   Քանանի սահմանին նոր մարդահամար է իրականացվում: Այս մարդահամարի արդյունքում պարզվում է, որ Ռուբենի ցեղը ուներ 43 730, Շմավոնինը՝ 22 200, Հուդայինը՝ 76 500, Դանինը՝ 64 400, Նեփթաղիմինը՝ 45 400, Գադինը՝ 40 5000, Ասերինը՝ 53 400, Իսաքարինը՝ 64 300, Զաբուղոնինը՝ 60 500, Եփրեմինը՝ 60 500, Մանասեինը՝ 52 700, Բենիամինինը՝ 45 600 մարդ։ Ընդհանուր՝ 601 730 մարդ:
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Այդ կոտորածից յետոյ Տէրը խօսեց Մովսէսի ու Եղիազար քահանայի հետ եւ ասաց.
(Արարատ թարգ․) Այդ կոտորածից հետո Տերը խոսեց Մովսեսի և Ահարոնի որդի Եղիազար քահանայի հետ՝ ասելով.
(Գրաբար) Եւ եղեւ յետ հարուածոցն: Խաւսեցաւ Տէր ընդ Մովսեսի եւ ընդ Եղիազարու քահանայի` եւ ասէ.