Ա․ Լոպուխին
11-14․ «Ամսվա առաջին օրերին Տիրոջը ողջակեզ կմատուցեք նախրից բերված երկու զվարակ, մեկ խոյ, մի տարեկան ոչ արատավոր յոթը գառ»: [11] «Ամեն մի զվարակի հետ պետք է լինի յուղով հունցված երեք տասներորդ գրիվ ընտիր ալյուր, ամեն մի խոյի հետ՝ յուղով հունցված երկու տասներորդ գրիվ ընտիր ալյուր», «ամեն մի գառան հետ՝ յուղով հունցված մեկ տասներորդ գրիվ ընտիր ալյուր՝ իբրև անուշ բուրմունք առաքված Տիրոջը»: «Ամեն մի զվարակի հետ պետք է ընծայաբերեք կես դորակ գինի, իսկ ամեն մի գառան հետ՝ մեկ քառորդ դորակ գինի: Այս ողջակեզները պիտի մատուցեք յուրաքանչյուր ամսվա առաջին օրը, տարվա բոլոր ամիսներին»: (Սինոդական թարգ․)
Ինչպես շաբաթվա, այնպես էլ ամսվա սկզբին մատուցվող զոհաբերությունների մասին այստեղ առաջին անգամ է հիշատակվում:
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) «Ամսուայ առաջին օրերին Տիրոջը ողջակէզ կը մատուցէք նախրից բերուած երկու զուարակ, մէկ խոյ, մի տարեկան ոչ արատաւոր եօթը գառ:
(Արարատ թարգ․) Ձեր ամիսների սկզբին Տիրոջ համար ողջակեզ կմատուցեք երկու զվարակ, մեկ խոյ, մի տարեկան յոթ անարատ գառ։
(Գրաբար) Եւ յամսամուտս մատուսջիք ողջակէզս Տեառն, զուարակս երկուս յանդւոյ, եւ խոյ մի. գառինս տարեւորս անարատս եւթն.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: