Թվոց գրքի մեկնություն 28։26

Ա․ Լոպուխին

26-31․ «Երախայրիքների օրը, երբ Տիրոջը շաբաթական նվեր եք մատուցում, թող սուրբ լինի ձեզ համար. դուք ոչ մի աշխատանք չպետք է կատարեք»: [26] «Տիրոջն իբրև անուշ բուրմունք նախրից բերված երկու զվարակ, մեկ խոյ և մի տարեկան ոչ արատավոր յոթը գառ ողջակեզ պետք է մատուցեք»: «Ամեն մի զվարակի հետ պետք է նվիրաբերեք յուղով հունցված երեք տասներորդ գրիվ ընտիր ալյուր, ամեն խոյի հետ՝ մեկ տասներորդ գրիվ ընտիր ալյուր»: «Յոթը գառներից ամեն մեկի համար տասներորդ գրիվ ընտիր ալյուր կնվիրաբերեք»: «Կնվիրաբերեք նաև մեկ նոխազ մեղքերի քավության համար»: «Այդ բոլորը կընծայաբերեք բացի ամենօրյա ողջակեզից: Սրանց հետ նաև ընտիր ալյուրն ու գինին: Իբրև զոհ մատուցվող բոլոր կենդանիները պետք է լինեն ոչ արատավոր»: (Սինոդական թարգ․)
   
   Առաջին պտուղների օրը կոչվում էր նաև «երախայրիքի տոն» (համար 26, տե՛ս նաև Ղև 23:14−21, Բ Օր. 16:9−12), այսինքն՝ «հունձքի մեջ մանգաղի հայտնվելուց» սկսած յոթը «յոթնյակի» լրանալուց հետո ընկած տոն: Որպես յոթը յոթնյակների լրանալուց հետո ընկած առաջին օր՝ տոնը ստացել է Հիսնյակ անվանումը (Բ Մակ. 12:32․ Տոբ.2:1, Գործք 2:1, 20:16, Ա Կոր. 16:8):
--------------------------------
[26](Էջմիածին թարգ․) «Երախայրիքների օրը, երբ Տիրոջը շաբաթական նուէր էք մատուցում, թող սուրբ լինի ձեզ համար. դուք ոչ մի աշխատանք չպէտք է կատարէք:
(Արարատ թարգ․) Երախայրիքների օրը, երբ ձեր շաբաթների համեմատ Տիրոջը նոր հացի ընծա մատուցեք, սուրբ ժողով կլինի ձեզ համար. ոչ մի գործ չանեք։
(Գրաբար) Եւ յաւուրն նորեաց յորժամ մատուցանիցէք զոհս զեւթներորդացն, կոչեցեալ սուրբ եղիցի ձեզ. զամենայն գործ սպասաւորութեան մի գործիցէք: