Թվոց գրքի մեկնություն 30։13

Ա․ Լոպուխին

«Իսկ եթե նրա ամուսինը լսած օրը կտրականապես խափանի կնոջ շուրթերով արված ուխտերն ու խոստումները, ապա դրանք անվավեր են և կարող են չկատարվել, քանի որ զանց անողը նրա ամուսինն է, ուստի Տիրոջ առջև այդ կինն անպարտ է»: (Սինոդական թարգ․)[13]
   
Տե՛ս Թվոց գրքի մեկնություն գլուխ 30:4
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Իսկ եթէ նրա ամուսինը լսած օրը կտրականապէս խափանի կնոջ շուրթերով արուած ուխտերն ու խոստումը, ապա դրանք անվաւեր են, կարող են չկատարուել, քանի որ զանց անողը նրա ամուսինն է, ուստի Տիրոջ առջեւ այդ կինն անպարտ է:
(Արարատ թարգ․30։12) Բայց եթե նրա ամուսինն իր լսած օրը խափանի դրանք, այն ժամանակ ուխտ անելու և պարտավորություն ստանձնելու մասին նրա բերանից դուրս եկած բոլոր խոսքերն անվավեր կլինեն, քանի որ ամուսինը խափանել է դրանք. և Տերը թողություն կտա նրան։
(Գրաբար) Եւ եթէ խափանելով խափանեսցէ այր նորա` յորում աւուր լսիցէ զամենայն ինչ որ ելանիցէ ի շրթանց նորա ըստ ուխտից նորա եւ ըստ սահմանաց նորա զանձնէ իւրմէ, մի հաստատեսցի. զի այր նորա զանցոյց. եւ Տէր անպարտ արասցէ զնա: