Թվոց գրքի մեկնություն 31։6

Ա․ Լոպուխին

Մովսեսը յուրաքանչյուր ցեղից ուղարկեց հազարական տղամարդ իրենց զենքով հանդերձ, նրանց հետ նաև Ահարոն քահանայի որդի Եղիազարի որդի Փենեեսին` նրանց ձեռքը հանձնելով սուրբ սպասքն ու ազդարարության շեփորները: (Սինոդական թարգ․)[6]
   
   Որպես բանակի գլխավոր քահանա ուղարկվում է Եղիազար քահանայապետի որդի Փենեեսը, որն Աստծո անվան փառքի համար իր նախանձախնդրությունը հստակորեն ցույց էր տվել ժողովրդի կռապաշտական պոռնկությամբ տարվելու ժամանակ (Թվ. 25:6−8, 10−13):
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Մովսէսը իւրաքանչիւր ցեղից ուղարկեց հազարական տղամարդ իրենց զէնքով հանդերձ, նրանց հետ նաեւ Ահարոն քահանայի որդի Եղիազարի որդի Փենեէսին՝ նրանց ձեռքը յանձնելով սուրբ սպասքն ու ազդարարութեան շեփորները:
(Արարատ թարգ․) Մովսեսը պատերազմի ուղարկեց ամեն մի ցեղից հազարական տղամարդ, նրանց հետ նաև Եղիազար քահանայի որդի Փենեհեսին՝ նրա ձեռքին սուրբ անոթներն ու ազդարարության շեփորները։
(Գրաբար) Եւ արձակեաց զնոսա Մովսէս, հազար այր ի ցեղէ հանդերձ զաւրու իւրեանց. եւ զՓենէէս որդի Եղէազարու որդւոյ Ահարովնի քահանայի, եւ զսպասն սրբութեան, եւ փողքն ազդեցութեան ի ձեռս նոցա: