Թվոց գրքի մեկնություն 32։33

Ա․ Լոպուխին

Եվ Մովսեսը Գադի, Ռուբենի ցեղերի, Հովսեփի որդիներից Մանասեի կես ցեղին տվեց ամորհացիների Սեհոն արքայի թագավորությունը, Բասան երկրի Օգ արքայի թագավորությունը, այդ երկիրը` իր սահմաններում գտնվող բոլոր քաղաքներով, ինչպես նաև սահմանամերձ քաղաքներով: (Սինոդական թարգ․)[33]
   
Տե՛ս Թվոց գրքի մեկնություն գլուխ 32:32
--------------------------------
[33](Էջմիածին թարգ․) Եւ Մովսէսը Գադի, Ռուբէնի ցեղերին, Յովսէփի որդիներից Մանասէի կէս ցեղին տուեց ամորհացիների Սեհոն արքայի թագաւորութիւնը, Բասան երկրի Օգ արքայի թագաւորութիւնը, այդ երկիրը՝ իր սահմաններում գտնուող բոլոր քաղաքներով, ինչպէս նաեւ սահմանամերձ քաղաքներով:
(Արարատ թարգ․) Մովսեսը նրանց, այսինքն՝ Գադի որդիներին ու Ռուբենի որդիներին և Հովսեփի որդի Մանասեի կես ցեղին տվեց ամորհացիների Սեհոն թագավորի թագավորությունը և Բասանի Օգ թագավորի թագավորությունը, այդ երկիրն իր քաղաքներով, երկրի քաղաքների շուրջը գտնվող սահմաններով։
(Գրաբար) Եւ ետ Մովսէս որդւոցն Գադայ եւ որդւոցն Ռովբենի` եւ կիսոյ ցեղին Մանասէի որդւոցն Յովսեփայ, զթագաւորութիւն Սեհովնի արքային Ամուրհացւոց, եւ զթագաւորութիւնն Ովգայ արքաի Բասանու. զերկիրն եւ զքաղաքս սահմանաւք իւրովք, եւ զքաղաքս երկրին շուրջանակի: