Թվոց գրքի մեկնություն 34։16

Ա․ Լոպուխին

16-29․ Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. «Սրանք են այն մարդկանց անունները, [16] որոնք ձեզ պիտի բաժանեն Քանաան երկիրը. Եղիազար քահանա և Նավեի որդի Հեսու: Ամեն մի ցեղից վերցրե՛ք մեկական իշխան, որոնք երկիրը պիտի բաժանեն ձեր միջև: Սրանք են այդ մարդկանց անունները. Հուդայի ցեղից` Հեփոնեի որդի Քաղեբ, Շմավոնի ցեղից` Էմիուդի որդի Սաղամիել, Բենիամինի ցեղից` Քասղոդի որդի Ելդադ, Դանի ցեղից` Եգղիի որդի իշխան Բակքիր, Հովսեսփի որդիներից Մանասեի ցեղից` Սուփիցի որդի իշխան Անիել, Եփրեմի ցեղից` Սաբաթի որդի իշխան Կամուել, Զաբուղոնի ցեղից` Փառնաքի որդի իշխան Եղիսափան, Իսաքարի ցեղից` Ոզիայի որդի իշխան Փաղտիել, Ասերի ցեղից` Սելոմիի որդի իշխան Աքիոր, Նեփթաղիմի ցեղից` Մեուդի որդի իշխան Փագայել: Տերը սրանց հրամայեց Քանանացիների երկիրը բաժանել իսրայելացիների միջև»: (Սինոդական թարգ․)
   
Ցեղերի միջև հողերի հետագա բաժանման մասին ընթերցի՛ր Հեսու Նավեի գրքի 13−21−րդ գլուխները:
--------------------------------
[16](Էջմիածին թարգ․) Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց. «Սրանք են այն մարդկանց անունները,
(Արարատ թարգ․) Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.
(Գրաբար) Այս անուանք են արանցն` որ ժառանգեցուցանեն ձեզ զերկիրն. Եղիազար քահանայ, եւ Յեսու Նաւեան.