Թվոց գրքի մեկնություն 34։3

Ա․ Լոպուխին

3-5․ Նրա հարավային սահմանը թող լինի Սին անապատից մինչև Եդոմի երկրի մերձակայքը: Հարավային սահմանները թող անցնեն Մեռյալ Ծովի արևելյան կողմից: [3] Սահմանները հարավից թող շրջանաձև բարձրանան դեպի Ակրաբինի սարը, անցնեն դեպի Ենակ, ապա դարձյալ դեպի հարավ մինչև Կադեսբառնե, ապա Արադի ավանը և հասնեն Ասեմոն: Այս սահմանները, սկսած Ասեմոնից դեպի եգիպտացիների ձորը, շրջան պիտի կազմեն և դուրս գան ծով: (Սինոդական թարգ․)
   
   Ավետյաց երկրի հարավային սահմանը, Սին (Ցին) անապատը, Եդոմի երկիրը և Եգիպտական գետակն (ներկայիս Վադի−էլ−Արիսի ջրային հեղեղատ) է, որի գետաբերանին կառուցվել է հնագույն Ռինոկոլուրա (ներկայիս Էլ−Արիս) քաղաքը:
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Նրա հարաւային սահմանը թող լինի Սին անապատից մինչեւ Եդոմի երկրի մերձակայքը: Հարաւային սահմանները թող անցնեն Մեռեալ ծովի արեւելեան կողմից:
(Արարատ թարգ․) Ձեր հարավային սահմանը կլինի Սին անապատից մինչև Եդովմ։ Այնպես որ ձեր հարավային սահմանը կլինի Աղի ծովի ծայրից՝ արևելքից.
(Գրաբար) Եւ եղիցի ձեզ կողմն ընդ հարաւ ի Սինա անապատէ մինչչեւ մաւտ յԵդովմ: եւ եղիցին ձեզ սահմանքն որ ընդ հարաւ իցեն, ի մասնէ աղի ծովուն յարեւելից կողմանէ: