Ա․ Լոպուխին
1-9․ Հովսեփի որդիներից Մանասեի որդի Մաքիրի որդի Գաղաադի ընտանիքի իշխանները, դիմելով Մովսեսին, Եղիազար քահանային ու իսրայելացիների նահապետների ընտանիքների իշխաններին, [1] ասացին. «Տերը մեր տիրոջը՝ Մովսեսին հրամայել է, որ վիճակ գցելով՝ Քանանացիների երկիրը բաժանվի իսրայելացիների միջև։ Տերը մեր տիրոջը հրամայել է նաև, որ մեր եղբայր Սաղպաադի բաժինը տրվի նրա դուստրերին։ Արդ, եթե նրանք ամուսնանան իսրայելացի մի այլ ցեղի տղամարդկանց հետ, ապա նրանց բաժին պիտի հատկացվի իրենց ցեղի սեփականությունից և ավելանա այն ցեղի ժառանգության վրա, որոնց կնության կգնան։ Այսպիսով մեր ժառանգությունից այդ բաժինը պիտի վերանա։ Եվ երբ գա իսրայելացիների փրկության տարին, նրանց ժառանգությունը վերջնականապես կգումարվի այն ցեղի ժառանգության վրա, որոնց կնության են գնացել, որով մեր ցեղի ժառանգությունից նրանց բաժին ընկած ժառանգության մասը պիտի վերանա»։ Մովսեսը, Հովսեփի մարդկանց ասածի մասին, Տիրոջ հրամանով իսրայելացիներին ասաց. «Սաղպաադի դուստրերին Տերը հետևյալ հրամանն է տվել և ասել. «Նրանք թող ամուսնանան այն տղամարդկանց հետ, որոնք իրենց աչքին հաճելի կթվան, պայմանով որ այդ տղամարդիկ իրենց հայրակա՛ն ցեղից լինեն։ Իսրայելացիների ժառանգությունը ցեղից ցեղ թող չանցնի, որպեսզի իսրայելացիներից յուրաքանչյուրը ի՛ր ցեղի հայրենի ժառանգությանը կապվի։ Իսրայելացիների որևէ ցեղից ժառանգություն ստացած ամեն մի աղջիկ թող դառնա իր հայրակա՛ն ցեղին պատկանող որևէ տղամարդու կինը, որպեսզի իսրայելացիները ամուսնանալուց հետո էլ պահպանեն իրենց հայրենի ժառանգությունը։ Ժառանգության բաժինը մի ցեղից մյուսը չպետք է անցնի, իսրայելացիներից յուրաքանչյուրը պետք է կապվի իր ժառանգած կալվածքին»։ (Սինոդական թարգ․)
Ընթերցի՛ր Թվոց գրքի 27−րդ գլխի 1–11−րդ համարների մեկնաբանությունները: Հոբելյանական տարվա վերաբերյալ ընթերցի՛ր Ղևտացիների գրքի 25−րդ գլխի մեկնաբանությունը:
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Յովսէփի որդիներից Մանասէի որդի Մաքիրի որդի Գաղաադի ընտանիքի իշխանները, դիմելով Մովսէսին, Եղիազար քահանային ու իսրայէլացիների նահապետների ընտանիքների իշխաններին, ասացին.
(Արարատ թարգ․) Հովսեփի որդիների տոհմերից Մանասեի որդի Մաքիրի որդի Գաղաադի որդիների տոհմի իշխանները մոտեցան Մովսեսին և Իսրայելի որդիների նահապետների ընտանիքների իշխաններին
(Գրաբար) Եւ մատեան իշխանք ցեղի որդւոցն Գաղաադու որդւոյ Մաքիրայ` որդւոյ Մանասէի ի ցեղէ որդւոցն Յովսեփա. եւ խաւսեցան առաջի Մովսեսի, եւ առաջի Եղիազարու քահանահաի, եւ առաջի իշխանաց տանց նահապետաց որդւոցն Իսրայէղի,
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: