Ամբակումի մարգարեության մեկնություն 1։1

Ա․ Լոպուխին

Մարգարեական տեսիլքը, որ տեսավ Ամբակում մարգարեն: (Սինոդական թարգ․)[1]
   
   Ամբակում մարգարեի գիրքը Նավումի մարգարեության նմանողությամբ եբրայերեն բնագրում սկսվում է  «մասսա՝ масса» բառով,  որի հիմնական իմաստներից  մեկը «բեռ, լուծ»−ն է: Ինչպես Նավումի մարգարեության մեջ, այստեղ ևս երանելի Հերոնիմոսը այս արտահայտությունը փոխանցում է լատիներեն «onus՝ բեռ, լուծ» բառով: Սակայն Ամբակումի գրքում «մասսա՝ масса» բառը ունի ավելի չեզոք  (մարգարեությունն ընդհանուր առմամբ), քան հատուկ, նպատակային (սպառնալիքների, աղետների մասին հռչակելու) նշանակություն, քանզի այս գրքում սարսափի և մխիթարության տարրերը սերտորեն ներթափանցել են միմյանց մեջ: Հետևաբար Յոթանասնիցի «λημμα» թարգմանությունը ավելի համապատասխան է այս հատվածի բովանդակությանը․ «Λημμα»−ն երանելի Թեոդորիտը հետևյալ կերպ է բացատրում. «Տեսիլք («λημμα») անվանում է մտքի հափշտակությունը  և մարդկային գործերից Աստվածային հայտնությանը անցնելը:  Հետևաբար, եթե մարգարեն սա ասել է Հոգու ազդեցության ներքո, ապա ակնհայտ է, որ ինքը չի տառապում տարակուսանքով, այլ նա հիվանդների մոտ բորբոքում է բացահայտում և բուժում է առաջարկում» (Ամբակում մարգարեի գրքի մեկնություն, Սերգիև Պոսադ, 1907 թ., էջ 23): Այս ընդհանուր կամ չեզոք նշանակությանը այս հատվածում «մասսա՝ масса» բառը, ակնհայտորեն, մասամբ է հակվում, և երանելի Հերոնիմոսը նկատում է. «Պետք է նշել նաև այն, որ մարգարեի տեսիլքն է հենց  վերելքը կամ բեռը, որը, ինչպես արդեն ասել ենք, նշանակում է ծանր (աղետ), և այն, որ նա հստակ հասկանում է իր տեսիլքը» (Ամբակումի մարգարեության մեկնության երկու գրքեր... Կիև, 1898,  էջ 131): Պետք է նաև նկատի ունենալ, որ նախաբանի (Ամբ. 1:1)  «մասսա՝ масса»−ն  կարող է վերաբերել միայն Ամբակում մարգարեի գրքի առաջին երկու գլուխների բովանդակությանը, քանի որ երրորդ գլուխն ունի իր հատուկ խորագիրը կամ նախաբանը՝ «тефалла»՝  աղոթք: Սրանով «մասսա՝масса» արտահայտության չեզոք իմաստը էլ ավելի է հաստատվում: Ինչպես առաջին նախաբանում (1:1), այնպես էլ երկրորդում (3:1) «Ամբակում» հատուկ անվանը ավելացված է նավի−нави−profhth−մարգարե» բառը;  Այս հավելումը հանդիպում է մարգարեական երկու գրքի նախաբաններում՝ (Անգե 1:1) և (Զաք․ 1:1): Բայց այս հանգամանքը ինքնին ոչ մի կերպ չի կարող վկայել Ամբակում մարգարեի գրքի նախաբանի ավելի ուշ գրման մասին (ինչպես կարծում է Կ. Մարթին. Das Dodekapro pheton… Tübingen, 1904:  S. 331),   այլ պարզապես նպատակ ունի Հինկտակարանյան Եկեղեցու անդամների մեջ ցույց տալու Ամբակումի կոչումը՝  տիտղոսը, քանզի նա մարգարե է եղել նաև ծառայությամբ (munus propheticum)  և ոչ թե միայն շնորհով (donum propheticum), և միաժամանակ ներկայացնելու ամբողջ հայտնության ճշմարտացիության գրավականը՝ վկայելու դրա ի վերուստ ծագման մասին, որ «նա ոչ թե իր սրտից է խոսում, այլ հաղորդում է Աստծո խոսքը որպես մարգարե և այդ բանի համար Աստծո շնորհով լցված» (սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացի: (Տե՛ս պրոֆ. Գոլուբև, Ամբակում մարգարեի գիրքը, էջ  706): Այս վերջինն էլ համապատասխանում է «նավի» բառի հիմնական իմաստին, ըստ  որի «Մարգարեն այն անձն է, որը ոչ թե իրենից է խոսում, այլ Աստծու կամքն ու Նրա հայտնությունը է փոխանցում մարդկանց։ Ընդ որում՝ Աստծու կողմից ընտրվելուց և Նրանից Աստվածային  իշխանություն ստանալուց բացի մարգարեն, որպես Տիրոջը հավատարիմ անձ, Աստծո Խոսքի և կամքի բացատրողն ու մեկնաբանողն է, ինչպես նաև Աստծո և մարդկանց միջև միջնորդը (Ելք․ 7:1, 2, 4: 15, 16, Ծննդ. 20:7, Եր. 26:9)» (Մ. Վերժբալովիչ, Մարգարեական ծառայությունը Իսրայելի  (տասցեղյան) թագավորության մեջ,  Կիև, 1891,  5,  6: Ավելի մանրամասն տե՛ս Laur R. E. Die Prophetennamen des Alten Testаmentes. Ein Beitrag zur Theologie des Alten Tes tamentes. Sreiburg (Schweiz), 1903. S. 2, 11–42):
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Պատում, որ տեսաւ Ամբակում մարգարէն:
(Արարատ թարգ․) Այն պատգամը, որ տեսավ Ամբակում մարգարեն։
(Գրաբար). Առած զոր ետես Ամբակում մարգարէ։