Ամբակումի մարգարեության մեկնություն 2։12

Ա․ Լոպուխին

12-14․ Վա՜յ նրան, ով արյունով քաղաք է կառուցում, և անիրավությամբ բերդաքաղաք հաստատում: [12] Ահա՛, արդյո՞ք Ամենակալ Տիրոջից չէ այն, որ ազգերը տանջվում են կրակի համար, և ցեղերն իրենց ապարդյուն են տանջում: Քանի որ երկիրը լցվելու է Տիրոջ փառքի ճանաչմամբ, ինչպես ջրերն են լցնում ծովը: (Սինոդական թարգ․)
   
   Նախորդ տան գաղափարը շարունակվում է նաև այս տան մեջ, սակայն ավելի խորությամբ է զարգանում: Նախկինում դատապարտվող թշնամին ներկայացվում էր որպես անարդար տուն կառուցող, իսկ այստեղ արդեն հանդես է գալիս որպես անարդար քաղաքների և ամրոցների շինարար։ Արդեն որպես շինարար է հանդես գալիս ոչ թե մեկ ազգ, այլ ժողովուրդների մի ամբողջ շարք: Բոլոր ազգերի անօրենության հիմքի վրա կատարած ձեռնարկների կատարյալ ոչնչությունը (համար 13, Եր. 51:58) մարգարեն ցույց է տալիս հենց Աստծո անունով։ Քանզի Երկնավորի սահմանման համաձայն՝ առանց Աստծո օգնության նրանց բոլոր ձեռնարկումները ոչինչ են դառնում (Սաղմ. 126:1)։ Մարգարեն օգտագործում է «Տեր Սաբաովթ» և «Զորությունների Եհովա» անունները (Աստծո «Եհովա Սաբաովթ» անվան նշանակության մասին, որը օգտագործվել է աստվածաշնչի՝ արքայական−մարգարեական ժամանակաշրջանում, ընթերցի՛ր պրոֆ. Ա. Ա. Գլագոլևայի «Հինկտակարանյան աստվածաշնչյան ուսմունքը հրեշտակների մասին» գրքում, Կիև, 1900, էջ 238−256): Ի հակադրություն մարդկային գործերի աննշանության (Միք. 3.10, Ժող. 1.3, 5:15)՝ քաղդեացիների հպարտ ու անմիտ թագավորությանը դատելու ժամանակ ավելի պայծառ կփայլի Տիրոջ մեծությունը և փառքը: Եվ Նրա փառքի մասին այս գիտելիքը պետք է տարածվի ամբողջ երկրով մեկ (համար 14, նաև Ես. 11:9):
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Վա՜յ նրան, ով քաղաքը արեան վրայ է կառուցում եւ քաղաք է հաստատում անիրաւութեամբ:
(Արարատ թարգ․) Վա՜յ ավանը արյունով կառուցողին և քաղաքը անիրավությամբ հաստատողին։
(Գրաբար) Վայ որ շինէ զքաղաք արեամբ, եւ պատրաստէ զքաղաք անիրաւութեամբ։