Ա. Պ. Լոպուխին (†1904)
«Մի՞թե առյուծը մռնչում է անտառում, երբ իր առջև որս չկա: Մի՞թե առյուծի ձագը գոռում է իր որջից, երբ նա ոչինչ չի որսացել»: (Սինոդական թարգ․)[4]
Պատկերների իմաստը հետևյալն է. առյուծը մռնչում է միայն այն ժամանակ, երբ իր դիմաց որս է լինում։ Այդպես էլ մարգարեն սպառնալի խոսքով ազդարարում է Աստծու ահեղ դատաստանի մասին, որովհետև տեսնում է այդ դատաստանի մոտալուտ իրականացումը, որի ժամանակ Իսրայելը որս է լինելու աստվածային դատաստանի համար: Ինչպես որ կորյունն է սկսում մռնչալ, երբ բզկտում է իր որսը, այնպես էլ մարգարեն է հանդես գալիս ճառերով, որովհետև Իսրայելի դատաստանն արդեն պատրաստ է սկսվելու համար:
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․)Առիւծը կը մռնչի՞ անտառում, եթէ նա որս չի արել, առիւծի կորիւնը ձայն կը տա՞յ իր որջից, եթէ նա ոչինչ յափշտակած չլինի:
(Արարատ թարգ․) Մի՞թե առյուծը կմռնչա անտառում, եթե որս չունենա, մի՞թե կորյունը ձայն կհանի իր որջից, եթե մի բան որսած չլինի։
(Գրաբար) Եթէ գոչիցէ՞ առեւծ յանտառէ՝ և ո՛չ իցէ որս արարեալ նորա. եթէ տայցէ՞ կորիւն առիւծու զձայն իւր ի մայրւոյ իւրմէ, և ո՛չ ինչ իցէ յափշտակեալ նորա։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: