Ամոսի մարգարեության մեկնություն 3։6

Ա. Պ. Լոպուխին (†1904)

«Մի՞թե քաղաքում երբ փող հնչի, ժողովուրդը չի վախենա: Մի՞թե հնարավոր է քաղաքում դժբախտություն լինի՝ առանց Տիրոջ թույլտվության»: (Սինոդական թարգ․)[6]
   
   6−րդ համարն այն միտքն է արտահայտում, որ մարգարեական քարոզչությունը վտանգի մասին ազդարարող փողի ձայնի նմանությամբ պետք է ժողովրդին հիշեցնի վերահաս աղետների և, ավելին, սարսափելի ու մարդկային միջոցներով անկասելի աղետների մասին, քանի որ այդ աղետներն ուղարկվում են անմիջապես Տիրոջ կողմից:
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Կը լինի՞, որ քաղաքում փող հնչի, եւ ժողովուրդը չխռովուի. քաղաքում չարիք կը պատահի՞, եթէ Տէրը չի արել այն:
(Արարատ թարգ․)Կամ երբ փող փչվի քաղաքում, ժողովուրդը չի՞ սարսափի, կամ քաղաքին չարիք կհասնի՞, եթե այն Տերը արած չլինի։
(Գրաբար) Եթէ հարկանիցի՞ փող ի քաղաքի, և ազգն ո՛չ խռովեսցի. եթէ իցե՞ն չարիք ի քաղաքի՝ և Տեառն չիցէ արարեալ։