Ամոսի մարգարեության մեկնություն 3։7

Ա. Պ. Լոպուխին (†1904)

7-8․ «Քանզի Տեր Աստված ոչինչ չի անում՝ առանց Իր ծածուկ խորհուրդները Իր ծառաներին ու մարգարեներին հայտնելու»: [7] «Առյուծն սկսեց մռնչալ, այդ ո՞վ է, որ չի սարսափի: Տեր Աստված ասաց, և ո՞վ է, որ չի մարգարեանա»: (Սինոդական թարգ․)
   
    7−8-րդ համարներում մարգարեն բացատրում է իր կողմից կիրառված պատկերները: Մարգարեն հասկացնում է, որ ինքն ազդարարում է այն աղետների մասին, որոնք Տերն է հայտնել իրեն, և որ ինքը չի կարող չհայտարարել դրանց մասին, երբ Տերն է դա ասում՝ ճիշտ այնպես, ինչպես մարդը չի կարող չսարսափել, երբ առյուծն է մռնչում:
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Դրա համար Տէրը ոչինչ չի անի, եթէ իր գաղտնի խորհուրդը չյայտնի իր ծառայ մարգարէներին:
(Արարատ թարգ․) Որովհետև Տեր Աստված ոչինչ չի անի, մինչև որ իր խորհուրդը չհայտնի իր ծառաներին՝ մարգարեներին։
(Գրաբար) Վասն այնորիկ ո՛չ արասցէ Տէր Աստուած ի՛րս ինչ, եթէ ո՛չ յայտնեսցէ զխրատն ծառայից իւրոց մարգարէից։