Ա. Պ. Լոպուխին (†1904)
«Ուստի խոհեմ մարդն այդ ժամանակ լռում է, որովհետև չար է այդ ժամանակը»: (Սինոդական թարգ․)[13]
«Ուստի խոհեմ մարդն այդ ժամանակ լռում է». մարգարեն խոսում է իր ժամանակաշրջանի մասին: «Խոհեմը» այն մարդն է, որը գիտի իր շահը: Մարգարեն ոչ ոքի խորհուդներ չի տալիս ու չի գովաբանում (Սիր. 20:7), այլ պարզապես փաստն է արձանագրում:
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Ահա թէ ինչու նա, ով իմաստուն է, այդ ժամանակ կը լռի, քանի որ ժամանակը չար է:
(Արարատ թարգ․) Ուստի այն ժամանակ խոհեմը լռում է, որովհետև այն չար ժամանակ է։
(Գրաբար) Վասն այնորիկ որ իմաստունն է՝ ի ժամանակին յայնմիկ լռեսցէ, զի ժամանակն չա՛ր է։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: