Ա. Պ. Լոպուխին (†1904)
«Ես ատում և մերժում եմ ձեր տոները ու ձեր հանդիսավոր ժողովների ժամանակ չեմ հոտոտի ձեր զոհաբերությունների բույրը»: (Սինոդական թարգ․)[21]
Իսրայելի կեղծ հույսերն ու համառությունը հիմնված էին այն համոզման վրա, որ իր կատարած զոհաբերություններով ու ծիսակատարություններով նա գոհացնում է Տիրոջը: Մարգարեն բացահայտում է նմանատիպ համոզումների սխալ լինելը և ցույց է տալիս, որ միայն արտաքնապես Աստծուն ծառայելը բավարար չէ: «Ձեր հանդիսավոր հավաքների ժամանակ» (սլավոներեն՝ «Ձեր ուրախությունների ժամանակ», եբրայերեն՝ « beazzerotheichem ») արտահայտությունը կարելի է հասկանալ և՛ առհասարակ տոնական ժողովների (Բ Մնաց. 7։9), և՛ մեծ տոների վերջին օրերին կատարվող եզրափակիչ հավաքների անվան իմաստով (Բ Օր. 16։8, Ղևտ. 23։36, Թվեր. 29։35):
--------------------------------
[21](Էջմիածին թարգ․) «Ատեցի, մերժեցի ձեր տօները եւ ձեր տարեկան հաւաքների հոտը չեմ շնչի.
(Արարատ թարգ․) «Ես ատում եմ, մերժում եմ ձեր տոները, և ձեր հանդեսները հաճելի չեն ինձ։
(Գրաբար) Ատեցի՛ մերժեցի՛ զտօնս ձեր, և ի տարեկանս ձեր ո՛չ հոտոտեցայց։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: