Ա. Պ. Լոպուխին (†1904)
«Նա զորացնում է կործանողին ընդդեմ ուժեղի, և կործանողն ամրոց է մտնում»: (Սինոդական թարգ․)[9]
«hammablig» բայի իմաստը, որով սկսվում է 9−րդ համարը, հստակ հայտնի չէ, քանի որ «balag»−ը «άπαξ λεγὸμ»−ն է: Ռուսերեն տեքստում 9−րդ համարը թարգմանվել է ենթադրաբար և այն տարբեր թարգմանիչների կողմից տարբեր կերպ է փոխանցվում: Ենթադրելով, որ 9−րդ համարը 8−րդ համարի անմիջական շարունակությունն է, Հոֆմանը հետևյալ տարբերակով է թարգմանում. «Նա, ով ստիպում է, որ Վոլի համաստեղությունը («schor»−ը՝ մասորեթական տեքստի «schod»−ի փոխարեն) ծագի Կապելայից հետո («ez»−ը՝ «az»−ի փոխարեն) և մայր մտնի դրանից ուշ»: Սակայն այս թարգմանությունը չի կարող ընդունվել. այն ամենազորությունը նկարագրելու համար շատ թույլ պատկեր է ներկայացնում։ Բացի այդ, ոʹչ եբրայերեն, ոʹչ էլ ուրիշ հին տեքստերում 9−րդ համարում որևէ համաստեղության անվանում առկա չէ: Ըստ Գոոնակերի՝ 9−րդ համարը պետք է «Նա ստիպում է, որպեսզի փրկությունը շողա դժբախտների վրա, և ամրոցներին կործանմամբ է սպառնում» տարբերակով թարգմանել։ Ըստ Յունգերովի էլ՝ «Նա արագացնում է ուժեղի կործանումը, և կործանումը մուտք է գործում ամրոց» տարբերակով է անհրաժեշտ թարգմանել: Ըստ ընդունված ռուսերեն տեքստի՝ մարգարեի միտքը հետևյալն է․ «Տերը, որպես ամենակարող, իր ամրոցներով հպարտացող ուժեղ ազգի դեմ, կարող է ավելի զորեղ ավերող դուրս բերել, և այս կերպ հասկանալի է դառնում, որ Տիրոջ կողմից Իսրայելին ուղղված պատիժը ոչ ոք չի կարող կանխել: Տիրոջ ամենազորության մասին այս միտքը արտահայտվում է նաև սլավոներեն տեքստի 9−րդ համարում. «Կործանում է ուղղում ամրոցների վրա և աղետներ՝ ամրությունների վրա» (Յոթանասնիցում «'ο διαιρων συντριμμον επι ισχυν, και ταλαιπωριαν επι 'οχυρωμα επαγων» տարբերակն է):
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․)Ամենակալ Տէր է նրա անունը. նա, որ կոտրում է ուժեղի զօրութիւնը եւ թշուառութիւն է բերում ամրոցների վրայ:
(Արարատ թարգ․) Նա կործանում է փայլատակեցնում հզորի վրա, որ կործանումը մինչև ամրոցն է գալիս։
(Գրաբար) որ բաշխէ զբեկումն ի վերայ զօրութեան, և ածէ զթշուառութիւն ի վերայ ամրոցաց։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: