Ամոսի մարգարեության մեկնություն 5:4

Ա. Պ. Լոպուխին (†1904)

Քանի որ այսպես է ասում Տերը Իսրայելի տանը. «Փնտրե՛ք Ինձ, և դուք կապրեք»: (Սինոդական թարգ․)[4]
   
    4−13−րդ համարներում մարգարեն հիմնավորում է Իսրայելի նկատմամբ աստվածային պատժի արդարացիությունը: 4−րդ համարում «Իսրայելի տուն» անվանումը մարգարեի կողմից օգտագործվում է ոչ թե ամբողջ ընտրյալ ժողովրդի (Ամոս. 3։1 համարում այդ արտահայտությունը կիրառված է ամբողջ ժողովրդի վերաբերյալ), այլ միայն տասը ցեղերից կազմված թագավորութան վերաբերյալ, որի բնակիչներին էլ ուղղված է Տիրոջը փնտրելու կոչը:

--------------------------------
[4] (Էջմիածին թարգ․) Ահա այսպէս է ասում Տէրը Իսրայէլի այդ տանը. «Փնտռեցէ՛ք ինձ, եւ դուք կ՚ապրէք.
(Արարատ թարգ․) Որովհետև Տերը Իսրայելի տանն այսպես է ասում. «Ինձ փնտրեցե՛ք, որ ապրեք»։
(Գրաբար) Քանզի այսպէս ասէ Տէր առ տունդ Իսրայէլի. Խնդրեցէ՛ք զիս և կեցջիք.