Ա. Պ. Լոպուխին (†1904)
«Եվ նրանց թագավորը կգնա գերության, նա և իր իշխանները՝ իր հետ միասին»,− ասում է Տերը: (Սինոդական թարգ․)[15]
«Նրանց թագավորը (malkam) կգնա գերության, նա և իր իշխանները՝ իր հետ միասին». եբրայերենում «makam» արտահայտությունը, ըստ Երեմ․ 49։3 համարի, որոշ մեկնիչներ ընդունում են որպես ամմոնական աստվածության հատուկ անուն: Սակայն սրա հետ միասին օգտագործվող «իշխաններ» բառը, ինչպես նաև մարգարեի կողմից նախորդ բոլոր համարներում կիրառվող գավազան բռնող արտահայտությունը ցույց է տալիս, որ 15−րդ համարում նույնպես «malkam» բառը մարգարեն կիրառում է որպես հասարակ անուն` «նրանց թագավորը»: Յոթանասնիցում «իշխաններ» բառից առաջ ավելացվել է նաև «οἱ ἱερεῖς αὐτῶν» սլավոներեն` «նրանց քրմերը») արտահայտությունը:
--------------------------------
[15](Էջմիածին թարգ․) Նրանց թագաւորները գերի պիտի տարուեն նրանց քրմերով ու իշխաններով հանդերձ,- ասում է Տէր Աստուածը:
(Արարատ թարգ․) Եվ նրանց թագավորը պիտի աքսորվի՝ թե՛ ինքը, թե՛ իր իշխանները միասին»,- ասում է Տերը։
(Գրաբար) Եւ գնասցեն ի գերութիւն թագաւորք նոցա. քուրմք նոցա՝ և իշխանք նոցա ի միասին, ասէ Տէր Տէր։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: