Մաղաքիա արք. Օրմանյան
49-59․ «Երկրի վրայ կրակ գցելու եկայ. եւ ինչքա՜ն եմ կամենում, որ արդէն իսկ բորբոքուած լինի: Եւ մի մկրտութիւն ունեմ մկրտուելու եւ ինչպէ՜ս եմ շտապում, որ կատարուի: Կարծում էք, թէ երկրին խաղաղութի՞ւն տալու եկայ. ո՛չ, ասում եմ ձեզ, այլ՝ բաժանում. որովհետեւ մէկ տան մէջ այսուհետեւ հինգ հոգի իրարից բաժանուած պիտի լինեն. երեքը՝ երկուսի դէմ, եւ երկուսը՝ երեքի: Հայրը պիտի բաժանուի որդու դէմ, եւ որդին՝ Հօր, մայրը՝ աղջկայ դէմ, եւ աղջիկը՝ մօր, կեսուրը՝ հարսի դէմ, եւ հարսը՝ իր կեսրոջ»: Ժողովրդին էլ ասաց. «Երբ տեսնէք, որ արեւմուտքից ամպ է ելնում, իսկոյն կ՚ասէք, թէ՝ անձրեւ կը գայ: Այդպէս էլ լինում է: Եւ երբ հարաւի քամին փչի, կ՚ասէք, թէ՝ խորշակ կը լինի: Եւ այդպէս էլ լինում է: Կեղծաւորնե՛ր, երկնքի եւ երկրի երեւոյթները քննել գիտէք, իսկ այս ներկայ ժամանակը ինչպէ՞ս չէք քննում: Ինչո՞ւ դուք անձնապէս արժանին չէք ընտրում: Երբ քո թշնամու հետ գնաս իշխանի մօտ, ճանապարհին հաշիւդ մաքրի՛ր, որ նրանից ազատուես, որովհետեւ գուցէ նա քեզ քարշ տայ դատաւորի մօտ, եւ դատաւորը քեզ բանտապահի ձեռքը յանձնի, եւ բանտապահն էլ՝ բանտ նետի: Ասում եմ քեզ, այնտեղից դուրս չես գայ, մինչեւ որ չվճարես վերջին գրոշը»:
Երկնքի Արքայության կամ այլ խոսքով Ավետարանի քարոզության մասին խոսելիս, Հիսուս առիթ ունեցավ դրա մյուս հանգամանքներն էլ բացատրել և նույնիսկ ավետարանչի համար մեկ հիշատակությունն առիթ եղավ նույն նյութին վերաբերող մյուս քարոզներն միասի ամփոփել։ Առաջին հանգամանքն Ավետարանը քարոզելուց ծագող հետևանքն է։ Իբր Հիսուս, ճշմարտությունը քարոզելու համար գալով, չի հանդուրժի, որ մարդկային ակնածության համար զոհվի ճշմարտությունը և ընտանեկան սիրո ու Տասնաբանյայով հրամայված ծնողներին հարգելու պատվիրանի սխալ ընկալմամբ՝ խափանվի Ավետարանիճշմարտությանն ընծայվելիք հնազանդությունը։
Ուստի, Ավետարանը քարոզելու հետևանքով հակառակություններ պիտի լինի նույնիսկ մի ընտանիքի անդամներ միջև, հինգ հոգուց բաղկացած ընտանիքում երկուսը երեքից պարակարծիք պիտի լինեն, հայրն ու որդին, մայրն ու աղջիկը, սկեսուրն ու հարսը տարբեր համոզմունքների են ունենալու։ Երբ մեկն ընդունի Ավետարանը, իսկ մյուսը՝ ոչ, միմյանցից պիտի բաժանվեն ու հավատքով հակառակ լինեն։ Այս կետն ուրիշ տեղում էլ առիթ ունեցանք բացատրել (Մատթ. 10:17-41) ։ Հիսուս այստեղ այդ վիծակը կրակի այլաբանությամբ է բացատրում, հոգևոր կրակի, որ ազդում է հոգիների վրա և ինքն էլ սաստիկ փափագում է, որ Ավետարանի տարածման օրերը հասունանան։ Իր անձին էլ հարմարեցնում է նույն կացությանը․ գիտի․ որ այդ հակառակությունըգնալով պիտի էլ ավելի շատանա, նախատեսում է, որ դրա պատճառով Ինքը մահվան է ենթարկվելու, ինչը փոխաբերաբար մկրտություն է անվանում, բայց չի վարանում և այդ մկրտությունը սիրով է հանձն առնում՝ օր առաջ տեղի ունենալը փափագում։
Երկրորդ կետը, որ մատնանաշում էՀիսուս՝ ծանրանալովփարիսեցիների և դպիրների վրա, դա նրանց Ավետարանի հայտնության ժամանակի չիմանալն է։ «Դուք,- ասում է Հիսուս,- երկնքի երևույթները և երկրի փոփոխությունները զննելով գուշակում եք, թե ժամանակը ինչ պիտի լինի։ Արևմըյան կողմից՝ այսինքն ծովի կողմից ամպ տեսնելուն պես, մտածում եք, թե ետևից անփրև է գալու․ հարավային քամու փչելով գտնում եք, թե նրան սաստիկ շոգն է փոխարինելու և ասածներդ էլ հաստատվում են։ Սակայն, եթե այդպիսի զանազան նշաններից իմանում եք ժամանակը, ապա ինչո՞ւ Ս․ Գիրքը ձեռքներդ ունենալով, մարգարեությունները կարդալով, Ս․ Գրոց մեկնության գիտակ և վարդապետ լինելու համար պարծենալով չեք ցանկանում ընդունել, թե Երկնքի Արքայության կամ Մեսիայի հայտնության համար մատնացույց արված նշանները կատարվել են, և հասել է Մեսիայի հայտնության ժամանակը։ Եթե ուսումնասիրեիք այդ կետերը և ճանաչեիք ճշմարտությունը, այն ժամանակ ոչ մի դեպքում իմ դեմ հակառություն չէիք անի»։ Գալիլիայի քարոզներում էլ Հիսուս այդ հանդիմանություններն է ուղղում փարիսեցիներին (Մատթ. 15:39)։
Հանդիմանություններից հետո Հիսուս հորդորում է գոնե հիմա, երբ դեռ անհրաժեշտ ժամանակը չի լրացել և շարունակվում են Իր քարոզները, գոնե այժմ հետ կանգնեն հակառակություններից, ճանաչեն ճշմարտությունը և պարտական չմնան Աստվածային արդարությանը։ «Ինչո՞ւ,- ասում է,- դեռևս ձեր անձի համարանհրաժեշտը չեք գործադրում» և ավելացնում է պարտապանի օրինակը։ Որպեսզի պարտքի համար ձերբակալվելով, իշխանի առջև չտարվի, գերադասել է նախ իր պարտատիրոջ հետ հաշիվը ճշտել, ինչ որ բան տալով գոհացնել, որ իշխանի կողմից դատավորի նրանից էլ՝ դահճի ձեռքը չընկնի և երկարատև ու դժվարին բանտարկության չդատապարտվի, մինչև պարտք գումարի վերջին դրամը վճարելը։ Այդ առակը Հիսուս ուրիշ անգամ էլ պատմել է Լեռան քարոզում/61/, սակայն այնտեղ պարզապես բարոյական խրատ էր, սիրո ու հաշտության խրատ, իսկ այստեղ՝ Ավետարանն ընդունելուն է հարմարեցնում։ Առակում իշխանի ու դատավորի առանձին-առանձին հիշատակվելը մեկնության կարոտ է մնացել․ կարելի է ասել, թե այստեղ նույն անձը երկու անունով է հանդես եկել, որովհետև հնում վարչական և դատական իշխանությունները գրված են եղել մի անձի վրա։ Բայց ավելի լավ է իշխան անունով պարտատիրոջը պարտապանի անմիջական տիրոջը կամ տանուտերին նույնացնել, որը կարող էր պետական դատավորինչդիմած, իր ստորադասների կամ ծառաների միջև ծագած վեչը, հաշիվը հաշտությամբ վերջացնել և խնդիրը դյուրությամբ ավարտել։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: