Մաղաքիա արք. Օրմանյան
Եւ երկուսը մի մարմին պիտի լինեն, եւ այլեւս երկու չեն, այլ՝ մէկ մարմին:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 10:2
Որոգինես
Եւ երկուսը մի մարմին պիտի լինեն, եւ այլեւս երկու չեն, այլ՝ մէկ մարմին:
Աստծո խոսքը հոգու հետ ավելի բարձր (միության) աստիճան ունեցող մեկ մարմին է, քան տղամարդը և կինը (Ծննդ. 2։24): Բայց ո՞վ պետք է Աստծու հետ հոգևորապես ավելի մերձ լինի, եթե ոչ հոգին, որը սիրով այնպես է միացել Աստծուն, որ արդարացիորեն կարող է հոգևորապես Աստծո հետ մի անվանվել (Ծննդ. 11։22, Հռոմ. 5։5, Ա Հովհ. 2։5, 4։7−16):
Թեոֆիլակտ Բուլղարացի
Եւ երկուսը մի մարմին պիտի լինեն, եւ այլեւս երկու չեն, այլ՝ մէկ մարմին:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 10:7
Տերտուղիանոս
Եւ երկուսը մի մարմին պիտի լինեն, եւ այլեւս երկու չեն, այլ՝ մէկ մարմին:
Որտեղի՞ց այնպիսի բառեր վերցնեմ, որպեսզի կարողանամ արտահայտել Եկեղեցու կողմից ամրացված, Հաղորդությամբ հաստատված, օրհնությամբ դրոշմված, հրեշտակների կողմից հայտարարված և Հոր կողմից կնքված ամուսնության մեջ ամուսինների [ունեցած] երջանկությունը։ Ըստ սովորության և ըստ օրենքի՝ երկրի վրա ոչ մի տեղ որդիները չեն ամուսնանում առանց հայրերի համաձայնության: Դա ինչպիսի՞ լուծ է այն երկու հավատացյալների համար, որոնք ունեն մեկ հույս, մեկ ձգտում, մեկ ուսուցում և մեկ ծառայություն (Եփես. 4։4): Երկուսն էլ եղբայր և քույր են, երկուսն էլ ծառայակիցներ են․ ոչ մի տարբերություն չկա ո՛չ ոգու և ո՛չ էլ մարմնի միջև: Ընդհակառակը՝ «Արդեն երկուս չեն, այլ մեկ մարմին» (Ծննդ. 2։24, Մատթ. 19։5, Եփես. 5։31, Ա Կորնթ, 6։16): Որտեղ կա մի մարմին, մեկ է նաև հոգին. քանզի նրանք միասին աղոթում են, միասին ծնկի են գալիս, միասին ծոմ են պահում, միմյանց ուսուցանում, միմյանց ուրախացնում և միմյանց աջակցում են: Աստծո Եկեղեցում նրանք հավասար են. հավասար են նաև տոնի, փորձությունների, հալածանքների ու հանգստի ժամանակ (Հռոմե. 12։15, 15։6, Գաղատ. 3։28, Ա Կորնթ. 12։12): Նրանք միմյանցից չեն սառչում և չեն հեռանում, և միմյանց համար ծանրություն չեն (Փիլիպ. 1։27):
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: