Մաղաքիա արք. Օրմանյան
Պատուիրանները գիտես. մի՛ շնանար, մի՛ սպանիր, մի՛ գողանար, սուտ մի՛ վկայիր, պատուի՛ր քո հօրն ու մօրը»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 10:17
Օգոստինոս Երանելի
Պատուիրանները գիտես. մի՛ շնանար, մի՛ սպանիր, մի՛ գողանար, սուտ մի՛ վկայիր, պատուի՛ր քո հօրն ու մօրը»:
Այս մեծահարուստը բարի Ուսուցչին հարցնում է, թե ինչ պետք է անի, որպեսզի հավիտենական կյանքը ժառանգի (Մատթ. 19։16, Ղուկ. 18։18), բայց նա Հիսուսին միայն բարի ուսուցիչ է անվանում, քանի որ Նրան համարում է սովորական մարդ, և ոչ ավելին: Սակայն Նա բարի է, քանի որ Աստված է: Նա մեծահարուստին պատասխանում է, որ եթե վերջինս ցանկանում է հավիտենական կյանք մտնել, ապա պետք է հնազանդվի պատվիրաններին. ազատվի չարության դառնությունից ու անառակությունից, սպանելուց, շնանալուց, գողանալուց, սուտ վկայություն տալուց և պատվի մորն ու հորը, սիրի մերձավորին (Մատթ. 19։17−19, Ղուկ. 18։20):
Ա․ Լոպուխին
Պատուիրանները գիտես. մի՛ շնանար, մի՛ սպանիր, մի՛ գողանար, սուտ մի՛ վկայիր, պատուի՛ր քո հօրն ու մօրը»: (Սինոդական թարգմ․)
«Մի՛ վնասիր»: (Հայերեն բնագրում «սուտ մի՛ վկայիր» է։) Այս արտահայտությունը, ամենայն հավանականությամբ, հակիրճ տեսքով ներկայացնում է 10−րդ պատվիրանի բովանդակությունը, որտեղ խոսվում է մարդկանց կողմից հարևաններին պատճառված տարբեր վնասների մասին:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: