Մաղաքիա արք. Օրմանյան
Յիսուս պատասխանեց եւ ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, չկայ մէկը, որ թողած լինի տուն, կամ եղբայրներ, կամ քոյրեր, կամ հայր, կամ մայր, կամ որդիներ, կամ ագարակներ ինձ համար կամ Աւետարանի համար եւ այժմ,
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 10:28
Սուրբ Կղեմես Ալեքսանդրացի
Յիսուս պատասխանեց եւ ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, չկայ մէկը, որ թողած լինի տուն, կամ եղբայրներ, կամ քոյրեր, կամ հայր, կամ մայր, կամ որդիներ, կամ ագարակներ ինձ համար կամ Աւետարանի համար եւ այժմ,
Նույնիսկ եթե դա ձեզ չի անհանգստացնում, ինչպես նաև այն, ինչը մեկ այլ տեղ ավելի կոշտ բառերով է արտահայտվել. «Եթե մեկը ինձ մոտ գա և չնախընտրի ինձ իր հորից ու մորից, կնոջից ու որդիներից, եղբայրներից ու քույրերից, նույնիսկ իր անձից անգամ, չի կարող իմ աշակերտը լինել» (Ղուկ. 14։26, Մատթ. 10:37): Ի վերջո, խաղաղության Աստվածը ( Հռոմ. 15։33) ատելություն չի սերմանում, ինչպես նաև ամենասիրված մարդկանց չի մերժում, քանի որ Նա նույնիսկ հորդորում է սիրել թշնամիներին (Մատթ. 5։44, Ղուկ. 6։27, 35): Քանզի թշնամիներին սիրելու պատվիրանը համապատասխանաբար վերաբերում է նաև ամենամոտ հարազատներին... Եթե որևէ մեկը անաստված հայր կամ որդի կամ եղբայր ունենա, և նրանցից մեկը սկսի խոչընդոտել կամ արգելք լինել նրա հավատին կամ բարձր (այսինքն՝ աստվածահաճո) կյանքին, ապա այդպիսի պարագայում մարդը թող չհանդիպի և չհամաձայնի նրա հետ, այլ հոգևոր թշնամանքի պատճառով ընդհատի իր մարմնական բարեկամությունը:
Թեոֆիլակտ Բուլղարացի
Յիսուս պատասխանեց եւ ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, չկայ մէկը, որ թողած լինի տուն, կամ եղբայրներ, կամ քոյրեր, կամ հայր, կամ մայր, կամ որդիներ, կամ ագարակներ ինձ համար կամ Աւետարանի համար եւ այժմ,
Միայն Պետրոսն է Քրիստոսին հարցնում, սակայն Տերը բոլորի համար ընդհանուր պատասխան է տալիս. «Յուրաքանչյուր ոք, ով թողնում է իր կնոջը կամ մորը»։ Սա այն բանի համար չի ասում, որ մենք մեր ծնողներին անօգնական թողնենք կամ բաժանվենք մեր կանանցից, այլ սովորեցնում է Աստծուն գոհացնելը նախընտրել ամեն տեսակի մարմնավորից: Քանի որ Ավետարանի քարոզչությունից մարդկանց միջև այնպիսի պատերազմ է բորբոքվում, որ զավակները ստիպված են լինում հրաժարվել իրենց հայրերից, ուստի Տերն ասում է. «Ով հանուն Ավետարանի հրաժարվի մարմնական ազգակցությունից և, առհասարակ, ամեն տեսակի մարմնականից, նա այս դարում այդ ամենը հարյուրապատիկ ավելիով կստանա, իսկ ապագայում՝ հավիտենական կյանք կվաստակի: Հետևաբար, նա նաև հարյուրապատիկ ավելի կին չի՞ ստանալու արդյոք: Այո՛, չնայած անիծյալ Հուլիանոսը քմծիծաղ է տալիս՝ դա լսելով: Ասա՛ ինձ, կինն ի՞նչ օգուտ է տալիս իր ամուսնու տանը: Ընդհանրապես, նա հոգ է տանում ամուսնու սննդի և հագուստի մասին, և այս առումով ամբողջությամբ ապահովում է ամուսնուն: Տե՛ս, թե առաքյալների մոտ դա ինչպես է եղել: Քանի՞ կին էր հոգ տանում նրանց հագուստ և սնունդ տրամադրելու մասին և ծառայում էր նրանց։ Այնպես էին նրանց ծառայում, որ նրանք այլևս, բացի խոսքից և վարդապետությունից, ոչ մի բանի մասին չէին մտածում։ Նմանապես, առաքյալներն ունեին շատ հայրեր և մայրեր, քանզի այդպիսին էին այն մարդիկ, որոնք սիրում և խորապես հոգ էին տանում նրանց մասին: Պետրոսը թողեց իր մեկ տունը, իսկ հետագայում (որպես իր սեփականություն) ունեցավ իր աշակերտների բոլոր տները: Նա այսօր էլ ամբողջ աշխարհում լուսավոր տներ ունի․ դրանք իր անունը կրող տաճարներն են: Իսկ ավելի կարևոր է այն, որ սրբերը այս ամենը ժառանգեցին հալածանքների մեջ, այսինքն՝ հալածվեցին Քրիստոսի հավատքի համար և ծանր տառապանքների մատնվեցին, բայց նրանց տառապանքները խայտառակություն չէին նրանց համար:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: