Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 11։12

Օգոստինոս Երանելի

Հաջորդ օրը, մինչ Բեթանիայից դուրս էին գալիս, Հիսուս քաղցած էր:
 
  Արդյո՞ք Քրիստոս ուտել էր ցանկանում, երբ ծառի վրա պտուղ էր փնտրում: Եվ արդյո՞ք պտուղները գտնելով` նա պետք է դրանք ուտեր: Արդյո՞ք Քրիստոս խմել էր փափագում, երբ սամարացի կնոջը «Ինձ խմելու բան տո՛ւր» (Հովհ. 4։7) էր ասում։ Խաչի վրա «ծարավ եմ» (Հովհ. 19։28) ասելով՝ արդյո՞ք ինչ էր փափագում, ի՞նչ էր ցանկանում Քրիստոս, եթե ոչ մեր բարի գործերը։

 Խոսելով երկրորդ օրվա մասին՝ Մարկոսը բաց է թողնում առաջին օրը տեղի ունեցածները, մասնավորապես՝ տաճարից առևտրականների և գնորդների վտարումը: Մյուս կողմից, խոսելով երկրորդ օրն առավոտյան Բեթանիայից քաղաք վերադառնալիս Տիրոջ կողմից թզենուն անիծելու մասին, Մատթեոսը բաց է թողնում Մարկոսի նկարագրած իրադարձությունները. Տիրոջ այս քաղաք գալը, երեկոյան այն թողնելը և առավոտյան չորացած թզենու մոտով անցնելիս աշակերտների զարմանալը: Երկրորդ օրը տեղի ունեցած թզենու անիծումից բացի՝ Մատթեոսը ավելացնում է նաև երրորդ օրվա իրադարձությունները․ չորացրած ծառը տեսած աշակերտների զարմանալը և հավատքի զորության մասին աշակերտների բարձրացրած հարցին Տիրոջ տված պատասխանը (Մատթ. 21։12−22 )
   

Մաղաքիա արք. Օրմանյան

12-14. Յաջորդ օրը, մինչ Բեթանիայից դուրս էին գալիս, Յիսուս քաղցած էր: Եւ հեռուից մի տերեւալից թզենի տեսնելով՝ եկաւ, որ թերեւս նրա վրայ մի բան գտնի. եւ երբ նրան մօտեցաւ, ոչինչ չգտաւ, այլ միայն՝ տերեւ, որովհետեւ տակաւին թզի ժամանակը չէր: Յիսուս խօսքը թզենուն ուղղեց եւ ասաց. «Էլ քեզնից ոչ ոք պտուղ չուտի յաւիտեան»: Եւ նրա աշակերտները լսում էին:

   

Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի  գլուխ 21:18