Մաղաքիա արք. Օրմանյան
Յիսուս պատասխանեց եւ ասաց նրան. «Եթէ Աստծու հանդէպ հաւատ ունենաք,
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 11:20
Օգոստինոս Երանելի
Հիսուս պատասխանեց և ասաց նրանց. «Եթե Աստծու հանդեպ հավատ ունենաք,
Նա իսկապես ասաց «ձեզ», այլ ոչ թե «Ինձ» կամ «Հորը», թեև մարդը երբեք չի կարող դա անել առանց Աստծո շնորհի ու առանց Իր նախախնամության: Չնայած այն բանին, որ մարդկանց մեջ ևս կատարյալ առաքինության օրինակ չկա, ուստի դա դեռ մնում է անհնար. առաքինությունը այդպիսին կլիներ, եթե նման գործի համար ցանկությունը բավարար լիներ։
Թեոֆիլակտ Բուլղարացի
Հիսուս պատասխանեց և ասաց նրանց. «Եթե Աստծու հանդեպ հավատ ունենաք,
Սակայն Աստծո մարդասիրության համար այն առումով զարմացիր, որ նույնիսկ մեզ՝ հավատով Աստծուն նմանվողներիս, Նա այնպես է Իրեն բնությամբ պատկանող հրաշագործ զորություն տալիս, որպեսզի մենք էլ կարողանանք սարեր շարժել: Հոգևոր իմաստով լեռը հպարտ միտքն է՝ բարձր ու համառ: Ուստի իրեն հպարտության կրքի մեջ ընկած տեսնողը, այն իրենից դուրս մղել փորձողը պետք է Աստծո այցելությունն ու օգնությունը փնտրի: Քանզի հպարտը նա է, ով ասում է, որ ամեն ինչ ինքն է անում, սակայն ո՛չ Աստծու օգնությամբ: Նման մարդը պետք է արգելի այդ լեռանը, այսինքն՝ հպարտությանը, և ասի նրան՝ «ե՛լ և ծո՛վն ընկիր», այսինքն՝ այս կյանքի ծովում ապրող աշխարհիկ մարդկանց և անհավատների մեջ, սակայն նա չպետք է «կասկածի», այսինքն՝ Աստծուց չպետք է շեղվի: Քանզի հպարտ հեռանում է Աստծուց՝ ասելով՝ «Ես Աստծուն ոչինչ պարտական չեմ և նրա օգնության կարիքը չունեմ»:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: