Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 11։25

Մաղաքիա արք. Օրմանյան

Եւ երբ աղօթքի կանգնէք, թէ մէկի դէմ մի բան ունէք, ներեցէ՛ք, որպէսզի ձեր Հայրն էլ, որ երկնքում է, ների ձեզ ձեր յանցանքները»
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի  գլուխ 11:20
   

Թեոֆիլակտ Բուլղարացի

Եվ երբ աղոթքի կանգնեք, թե մեկի դեմ մի բան ունեք, ներեցե՛ք, որպեսզի ձեր Հայրն էլ, որ երկնքում է, ների ձեզ ձեր հանցանքները»:
   
    Ցանկաո՞ւմ ես նաև այլ կերպ ստանալ խնդրածդ: Ների՛ր եղբորդ, եթե նա քո դեմ ինչ−որ մեղք է գործել: Տեսնո՞ւմ ես, թե որքան հեշտ է Աստծո պարգևը ստանալը:
   

Ա․ Լոպուխին

Եվ երբ աղոթքի կանգնեք, թե մեկի դեմ մի բան ունեք, ներեցե՛ք, որպեսզի ձեր Հայրն էլ, որ երկնքում է, ների ձեզ ձեր հանցանքները»: (Սինոդական թարգմ․) [25]
   
    «Եվ երբ աղոթքի կանգնեք, ․․․ ներեցե՛ք»։ Մյուս կողմից, անհրաժեշտ է, որ աղոթքի կանգնողը (Մատթ. 6։5 համարում խոսվում է աղոթքի ժամանակ անհրաժեշտ հոգեվիճակի մասին) համակված լինի իր նկատմամբ մեղք գործածներին ներելու զգացումով:
--------------------------------
[25] (Էջմիածին թարգմ․) Եւ երբ աղօթքի կանգնէք, թէ մէկի դէմ մի բան ունէք, ներեցէ՛ք, որպէսզի ձեր Հայրն էլ, որ երկնքում է, ների ձեզ ձեր յանցանքները»։ 
(Արարատ թարգմ․) Եւ երբ աղօթքի կանգնէք, թէ մէկի դէմ մի բան ունէք, ներեցէ՛ք, որպէսզի ձեր Հայրն էլ, որ երկնքում է, ների ձեզ ձեր յանցանքները»։ 
(Գրաբար)  Եւ յորժամ յաղաւթս կայցէք, թողուցո՛ւք եթէ ունիցիք ինչ զումեքէ. զի եւ հայրն ձեր որ յերկինս է, թողցէ՛ ձեզ զյանցանս ձեր: