Մաղաքիա արք. Օրմանյան
27-33. Դարձեալ Երուսաղէմ եկան. եւ մինչ նա այնտեղ, տաճարում շրջում էր, նրա մօտ եկան քահանայապետները, օրէնսգէտները եւ ծերերը ու ասացին նրան. «Ի՞նչ իշխանութեամբ ես դու այդ անում, եւ ո՞վ տուեց քեզ այդ իշխանութիւնը»: Յիսուս պատասխան տուեց եւ ասաց նրանց. «Ես էլ ձե՛զ մի բան հարցնեմ, պատասխանեցէ՛ք ինձ, եւ ես ձեզ կ՚ասեմ, թէ ինչ իշխանութեամբ եմ այս անում: Յովհաննէսի մկրտութիւնը երկնքի՞ց էր, թէ՞՝ մարդկանցից. պատասխանեցէ՛ք ինձ»: Նրանք իրար միջեւ խորհում էին ու ասում. «Եթէ ասենք՝ երկնքից, մեզ կ՚ասի՝ իսկ ինչո՞ւ նրան չհաւատացիք. իսկ եթէ ասենք՝ մարդկանցից, ժողովրդից ենք վախենում». որովհետեւ բոլորը գիտէին, թէ Յովհաննէսը մարգարէ էր: Պատասխան տուեցին եւ Յիսուսին ասացին՝ չգիտենք. եւ Յիսուս նրանց պատասխանեց ու ասաց. «Ես էլ ձե՛զ չեմ ասի, թէ ինչ իշխանութեամբ եմ այս անում»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 21:23
Թեոֆիլակտ Բուլղարացի
Դարձյալ Երուսաղեմ եկան. և մինչ նա այնտեղ, տաճարում շրջում էր, նրա մոտ եկան քահանայապետները, օրենսգետները և ծերերը
Քանի որ Քրիստոսը լումայափոխողներին վտարում է տաճարից, ուստի նրանք զայրանում ու մի հարցով Նրան են մոտենում:
Ա․ Լոպուխին
Դարձյալ Երուսաղեմ եկան. և մինչ նա այնտեղ, տաճարում շրջում էր, նրա մոտ եկան քահանայապետները, օրենսգետները և ծերերը (Սինոդական թարգմ․) [27]
«Շրջում էր տաճարում»։ Այս խոսքերով, իհարկե, Մարկոսը ոչ թե պարզապես տաճարում շրջելն է մատնանշում, այլ նաև հրեաների հետ Քրիստոսի ունեցած զրույցները և նրա գործած հրաշքները:
Այս մասին ընթերցի՛ր նաև Մատթ. 21։23−27 համարների մեկնաբանությունները։
--------------------------------
[27] (Էջմիածին թարգմ․)Դարձեալ Երուսաղէմ եկան. եւ մինչ նա այնտեղ, տաճարում շրջում էր, նրա մօտ եկան քահանայապետները, օրէնսգէտները եւ ծերերը
(Արարատ թարգմ․) Դարձեալ Երուսաղէմ եկան. եւ մինչ նա այնտեղ, տաճարում շրջում էր, նրա մօտ եկան քահանայապետները, օրէնսգէտները եւ ծերերը
(Գրաբար) Գա՛ն միւսանգամ՝ ի յԵրուսաղէմ. եւ մինչ դեռ ի տաճարի անդ զգնայր, գա՛ն առ նա քահանայապետքն եւ դպիրք եւ ծերք,
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: