Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 11։28

Մաղաքիա արք. Օրմանյան

ու ասացին նրան. «Ի՞նչ իշխանութեամբ ես դու այդ անում, եւ ո՞վ տուեց քեզ այդ իշխանութիւնը»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի  գլուխ 21:27
   

Օգոստինոս Երանելի

ու ասացին նրան. «Ի՞նչ իշխանությամբ ես դու այդ անում, և ո՞վ տվեց քեզ այդ իշխանությունը»:
   
    Քարկոծվելուց և էլ ավելի ճշմարտությունն ասելուց վախենալով՝ նրանք ճշմարտությանը ստով պատասխանեցին և դրանով զրպարեցին իրենց (Սաղմոս. 26։12): Նրանք ասացին. «Չգիտենք» (Մարկ. 11։33): Եվ քանի որ նրանք իրենց փակեցին Տիրոջ առաջ, քանզի ասացին, որ չգիտեն այն, ինչն իրենք գիտեին, ուստի Տերն էլ Իրեն չհայտնեց նրանց։ Ի վերջո, նրանք թակելու համար ժամանակ չգտան: Ասվում է․ «Թակեցե՛ք, և այն կբացվի ձեզ համար» (Մատթ. 7։7, Ղուկ. 11։9)։ Նրանք ոչ միայն բացելու համար չթակեցին դուռը, այլ նաև իրենց ժխտմամբ դժվարացրին դռանը մոտենալը: Եվ Տերը նրանց ասում է. «Ես էլ ձեզ չեմ ասի, թե ինչ իշխանությամբ եմ դա անում» (Մատթ. 21։27, Մարկ. 11։33, Ղուկ. 20։8):
   

Թեոֆիլակտ Բուլղարացի

ու ասացին նրան. «Ի՞նչ իշխանությամբ ես դու այդ անում, և ո՞վ տվեց քեզ այդ իշխանությունը»:
   
    Նրանք  կարծես նախատինքներով Տիրոջն այսպես էին ասում. «Ո՞վ ես դու, ի՞նչ ես անում, կարգվե՞լ ես որպես ուսուցիչ, ձեռնադրվե՞լ ես որպես քահանա»: Նրանք սա ասում էին, քանզի փորձում էին Տիրոջը դժվար կացության մեջ դնել, որպեսզի բռնեն Նրան:
   

Ա․ Լոպուխին

ու ասացին նրան. «Ի՞նչ իշխանությամբ ես դու այդ անում, և ո՞վ տվեց քեզ այդ իշխանությունը»: (Սինոդական թարգմ․) [28]
   
    Երկու պարագաներն էլ, իհարկե, հասկանում են նաև քահանայապետները, երբ հարցնում են, թե Քրիստոս ինչ իշխանությամբ է «դա» անում: Ըստ Մարկոս ավետարանչի՝ Նրանք Քրիստոսին հարցնում են Նրա գործելաոճի մասին ընդհանրապես, այսինքն՝ և՛ ուսուցման, և՛ հրաշքների:
--------------------------------
[28] (Էջմիածին թարգմ․) ու ասացին նրան. «Ի՞նչ իշխանութեամբ ես դու այդ անում, եւ ո՞վ տուեց քեզ այդ իշխանութիւնը»:
(Արարատ թարգմ․) ու ասացին նրան. «Ի՞նչ իշխանութեամբ ես դու այդ անում, եւ ո՞վ տուեց քեզ այդ իշխանութիւնը»:
(Գրաբար) եւ ասեն ցնա. Որո՞վ իշխանութեամբ առնես զայդ, եւ ո՞վ ետ քեզ զիշխանութիւնդ զայդ: