Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 2:25

Օգոստինոս Երանելի

Յիսուս նրանց ասաց. «Դուք երբեւիցէ չէ՞ք կարդացել, թէ ինչ արեց Դաւիթը, երբ կարիք ունեցաւ եւ քաղց զգաց ինքը եւ նրանք, որ իր հետ էին:

 

Հիմարություն է թե՛ Նրա ուտելու մասին ավետարանիչի պատմածին հավատալը,  թե՛ քաղց զգալու մասին պատմածին չհավատալը: Սակայն սրանից չի հետևում, որ յուրաքանչյուր ուտող մարդ քաղցած է (քանի որ կարդում ենք, որ հրեշտակը ուտում էր, բայց նրա քաղցած լինելու մասին որևէ խոսքի չենք հանդիպում (Ծննդոց 18:8)), կամ էլ բոլոր  սովի  զգացում ունեցողները ուտում են (քանի որ մարդը կարող է իրեն զսպել ինչ–որ ուխտի կա՛մ սննդի պակասի  կա՛մ այն ընդունելու անհնարինության պատճառով)։ Այսպես ուրեմն, առանց մարմնի Նա չէր կարող ուտել  և առանց հոգու մասնակցության չէր կարող քաղց զգալ:

 

Պատմամշակութային մեկնություն

Անկախ Իր կողմից բերված փաստարկի հետ հակառակորդների համաձայն լինել կամ չլինելու հանգամանքին՝ Հիսուս վկայակոչում է աստվածաշնչյան մի նախադեպ, որը ապացուցում է, որ բացառիկ դեպքում հնարավոր է նաև շրջանցել աստվածաշնչյան օրենքները:  Եվ հենց սա է պատճառը, որ նրանք չկարողացան տեղական կրոնական դատարանում պատժել Հիսուսին: Իր աշակերտներին պաշտպանելով՝ Հիսուս Դավթի հետ հիշում է նաև «նախնիներին»։ Հակառակ իր հետ մարդիկ լինելու մասին Դավթի պնդմանը (Ա Թագավորություններ 21:2)՝ դեռևս ամբողջությամբ պարզված չէ նրա հետ մարդ լինել–չլինելու հանգամանքը (տես 21:1): Հիսուսը կամ խոստովանում է Դավթի պնդման ճշմարտացիությունը կամ էլ, ելնելով այս արարքի վերաբերյալ եղած բոլորի կողմից ընդունելի գնահատականից,  եզրակացնում է, որ քահանան հավատում է Դավթի խոսքին և քաղցածներին կերակրելը գերադասում է ծիսական օրենքից: