Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 2:26

Մաղաքիա արք. Օրմանյան

Թէ ինչպէս Աբիաթար քահանայապետի օրով մտաւ Աստծու տունը եւ կերաւ առաջաւորութեան հացը՝ տալով նաեւ նրանց, որ իր հետ էին. մի բան, որ, բացի քահանաներից, ուրիշների համար օրինաւոր չէր ուտել»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 2:23
   

Թեոֆիլակտ Բուլղարացի

Թէ ինչպէս Աբիաթար քահանայապետի օրով մտաւ Աստծու տունը եւ կերաւ առաջաւորութեան հացը՝ տալով նաեւ նրանց, որ իր հետ էին. մի բան, որ, բացի քահանաներից, ուրիշների համար օրինաւոր չէր ուտել»:

 

    Սավուղից փախչելով՝ Դավիթ մարգարեն եկավ այս քահանայի մոտ և խաբեց նրան՝ ասելով, որ ինքը ռազմական ծայրահեղ անհրաժեշտության պատճառով է ուղարկվել թագավորի կողմից: Այստեղ նա կերավ առաջավորության հացը և հետ վերցրեց ժամանակին իր կողմից Աստծուն նվիրաբերված Գողիաթի թուրը: Նշված հացերը տասներկուսն էին. դրանք ամեն օր դրվում էին սեղանի վրա՝ վեցը՝ աջ, իսկ մյուս վեցը՝ ձախ կողմում: Ոմանք հարցնում են. «Ինչո՞ւ այստեղ ավետարանիչը քահանային անվանեց Աբիաթար, մինչդեռ Թագավորությունների գիրքը նրան անվանում է Աքիմելեք» (Ա Թագա․ 21): Սրան կարող ենք ասել, որ այդ քահանան երկու անուն ուներ՝ Աքիմելեք և Աբիաթարա: Դա կարելի է բացատրել մեկ այլ ձևով, այն է՝ Թագավորությունների գիրքը խոսում է այն ժամանակվա Աքիմելեք քահանայի, իսկ ավետարանիչը՝ Աբիաթարի՝ այն ժամանակվա քահանայապետի մասին, ուստի նրանց վկայությունները չեն հակասում միմյանց: Այդ ժամանակ քահանան Աքիմելեքն էր, իսկ Աբիաթարը այն ժամանակի քահանայապետն էր:

 

Ա.  Լոպուխին

Թե ինչպես Աբիաթար քահանայապետի օրով մտավ Աստծու տունը և կերավ առաջավորութեան հացը՝ տալով նա նրանց, որ իր հետ էին. մի բան, որ, բացի քահանաներից, ուրիշների համար օրինավոր չէր ուտել»: (Սինոդական թարգմ․)[26]

 

    Մարկոսը Մատթեոսի պատմությանն ավելացնում է այն, որ Տերը հիշատակում է առաջավորության հացերը Դավիթին տվող քահանայապետի անունը. դա Աբիաթարն էր: Քանի որ Ա Թագա․ 22:20 և հաջորդ համարներում քահանայապետը, որի հետ Դավիթը ընկերական հարաբերություն մեջ մտավ, անվանվում է ոչ թե Աբիաթար, այլ Ահիմելեք (Աբիաթարը վերջինիս որդին է), ուստի շատ մեկնաբաններ համարում են, որ այս հավելումն արվել է Սուրբ Գրքին  ոչ բավարար տիրապետող Ավետարանի ընթերցողի կողմից (Stanton The Gospels ... II, 145): Մյուսները,  այս արտահայտությունը բնագրային համարելով, ենթադրում են, որ քահանայապետը նշված երկու անուններն էլ կրել է (Ոսկեբերան, Վիկտոր), կամ որ տեղի ունեցածի մեջ գլխավոր դերը խաղացել է Աբիաթարը, ինչպես ասում է նաև հրեական ավանդությունը, որի վրա էլ այստեղ հիմնվում է Քրիստոս։ Իսկ Հին Կտակարանում նշվում է այդ ժամանակ աստվածպաշտական ծեսերը վերահսկող և քահանաների բոլոր գործողությունների համար պատասխանատու քահանայապետի անունը (Լագրանժ):
--------------------------------
[26] (Էջմիածին թարգմ․) թէ ինչպէս Աբիաթար քահանայապետի օրով մտաւ Աստծու տունը եւ կերաւ առաջաւորութեան հացը՝ տալով նաեւ նրանց, որ իր հետ էին. մի բան, որ, բացի քահանաներից, ուրիշների համար օրինաւոր չէր ուտել»:
(Արարատ թարգմ․) ինչպե՛ս Աբիաթար քահանայապետի օրոք Աստծու տուն մտավ ու առաջավորության հացերը կերավ և իր հետ եղողներին էլ տվեց։ Այնինչ բացի քահանայից, ոչ ոքի համար օրինավոր չէր ուտելը»։
(Գրաբար) Զիա՞րդ եմուտ ի տունն Աստուծոյ առ Աբիաթարա՛ւ քահանայապետիւ, եւ զհացսն զառաջաւորութեան եկեր՝ եւ ե՛տ եւ այնոցիկ որ ընդ նմայն էին. զոր ո՛չ էր աւրէն ուտել, բայց միայն քահանայիցն: