Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 3։32

Մաղաքիա արք. Օրմանյան

Եւ այնտեղ ժողովուրդը նստել էր նրա շուրջը: Եւ երբ ասացին նրան՝ ահա՛ւասիկ քո մայրն ու քո եղբայրները դրսում են եւ քեզ են ուզում,
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 3:31
   

Օգոստինոս Երանելի

Եւ այնտեղ ժողովուրդը նստել էր նրա շուրջը: Եւ երբ ասացին նրան՝ ահա՛ւասիկ քո մայրն ու քո եղբայրները դրսում են եւ քեզ են ուզում,

   

   Ձեռքով իր աշակերտներին ցույց տալով՝ Նա ասում է, որ Աստծու կամքը չկատարող մարդը չի կարող Իր բարեկամը լինել։ Այս թվում Նա ներառում է նաև Իր մայր Մարիամին. թեև Սուրբ Կույսը կատարել և կատարում էր Հոր կամքը: Ամենալավ և աստվածային Ուսուցիչը, Իր մոր անունը տալով ու երկնային ազգակցության հետ համեմատելով, խոստովանում է երկրավոր անվան կարևորությունը։ Այս ճանապարհով էլ Նա իր աշակերտներին ցույց է տալիս երկնային ազգակցության կարևորությունը: Եվ, հետևաբար, Սուրբ Կույս Մարիամ Աստվածածինը բոլոր սրբերի հետ վերականգնում է ազգակցությունը... Անշնորհակալ մի՛ եղեք, շնորհակալություն հայտնե՛ք ձեր մորն ու մարմնականը՝ հոգևորով և անցողիկը հավիտենականով փոխհատուցե՛ք:
   

Թեոֆիլակտ Բուլղարացի

Եւ այնտեղ ժողովուրդը նստել էր նրա շուրջը: Եւ երբ ասացին նրան՝ ահա՛ւասիկ քո մայրն ու քո եղբայրները դրսում են եւ քեզ են ուզում,
   
   Տիրոջ եղբայրները նախանձելով եկան Նրան բռնելու՝ որպես խենթի և դիվահարի: Իսկ մայրը, հավանաբար, պատվի զգացումից ներարշնչված, սկսեց շեղել Նրան իր ուսմունքից՝ այդպիսով մարդկանց ցույց տալով, որ ինքն ազատորեն տնօրինում է և կարող է ուսուցանելուց շեղել Նրան, Ում վրա նրանք զարմանում են: