Մաղաքիա արք. Օրմանյան
որպէսզի նայելով հանդերձ չտեսնեն եւ լսելով հանդերձ չիմանան, որ մի գուցէ երբեւէ դարձի գան, եւ իրենց ներուի»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 4:3
Սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացի
որպէսզի նայելով հանդերձ չտեսնեն եւ լսելով հանդերձ չիմանան, որ մի գուցէ երբեւէ դարձի գան, եւ իրենց ներուի»:
Առակները կարծես անտեսանելի, ավելի շուտ իմանալի և հոգևոր իրերի պատկերները լինեն։ Առակը բանականության աչքերին տեսանելի է դարձնում այն, ինչը անտեսանելի է մարմնական աչքերին։ Զգայական ու շոշափելի իրերի միջոցով այն հիանալի պատկերում է իմանալիների նուրբ կողմերը: Հետևաբար, եկե՛ք տեսնենք, թե մեզ համար Փրկչի խոսքերով ինչպիսի միտք է հյուսվել:
Թեոֆիլակտ Բուլղարացի
որպէսզի նայելով հանդերձ չտեսնեն եւ լսելով հանդերձ չիմանան, որ մի գուցէ երբեւէ դարձի գան, եւ իրենց ներուի»:
Այնուամենայնիվ, ցանկանո՞ւմ ես իմանալ, որ Աստված բոլորին պատշաճը տեսնելու հնարավորություն է տվել։ Ուստի լսի՛ր։ «Իրենց աչքերով նայում են»−ը Աստծուց է, իսկ «և չեն տեսնում»−ը՝ նրանց չարությունից. քանի որ Աստված նրանց որպես տեսնող, այսինքն՝ լավը հասկացող է ստեղծել, բայց նրանք կամավոր կերպով իրենց աչքերը փակելով չեն տեսնում, որպեսզի դարձի չգան և չուղղվեն՝ կարծես նախանձախնդիր չլինելով սեփական փրկությանը և ուղղմանը: Կարելի է նաև այսպես հասկանալ. «Ես ուրիշների հետ առակներով եմ խոսում, «որպեսզի նայելով հանդերձ չտեսնեն և լսելով հանդերձ չիմանան» և հետևաբար դարձի չգան և չփոխվեն»:
Ա․ Լոպուխին
որպէսզի նայելով հանդերձ չտեսնեն եւ լսելով հանդերձ չիմանան, որ մի գուցէ երբեւէ դարձի գան, եւ իրենց ներուի»: (Սինոդական թարգ․)[12]
«Որպեսզի նայելով հանդերձ չտեսնեն» (ἵνα βλέποντες βλέπωσιν)։ Ժողովրդական լեզվում «ina» շաղկապը հաճախ ունի նույն նշանակությունը, ինչ «opwj»՝ «այնպես, որ» նշանակող շաղկապը, կամ էլ նույնիսկ այն պարզապես նշանակում է «ինչ», բայց այս շաղկապից առաջ սովորաբար «հարցնելու» իմաստով բայեր են դրվում: Առանց այս բայերի «ina» շաղկապը կարող է նշանակել միայն «որպեսզի» (այս պարագայում շաղկապը ցույց է տալիս նպատակ): Ուստի այստեղ նույնպես ամբողջ արտահայտությունը պետք է թարգմանվի այնպես, ինչպես թարգմանվել է Մատթեոսի Ավետարանում (տե՛ս 13։15 «որպեսզի երբեք աչքերով չտեսնեն...»): Ակնհայտ է, որ Մատթեոսի նման Մարկոսն էլ է այստեղ մի հատված վերցնում Եսայի VI գլխից, բայց կրճատում է այս հատվածի սկիզբը (Ես. 6։9−10): Մարկոսի մոտ բերված այս հատվածի իմաստը հետևյալն է. «Քրիստոսը ամբոխին ուղղակիորեն չի հայտնում Աստծո Թագավորության խորհրդի մասին, քանի որ այս բազմությունը այն նույն բարոյական վիճակում է, որի մեջ էին Եսայի մարգարեի ժամանակակիցները: Քրիստոսը նրանց հետ առակներով է խոսում ոչ թե, որպեսզի նրանք չհասկանան, այլ որովհետև նրանց տրված չէ հասկանալը («նրանց տրված չէ» – Մատթ. 13։11): Նրանք չպետք է բացառիկ շնորհ (այդ շնորհը «Աստծո Թագավորության խորհուրդն է») ստանան, ակնհայտորեն այն պատճառով, որ նրանք ի վիճակի չեն այն օգտագործելու, քանզի այս անկարողությունն ապացուցվում է այն փաստով, որ նրանք դեռևս մնում են Քրիստոսի աշակերտների շրջանակից դուրս... Այսպիսով, ըստ Մարկոսի Ավետարանի ներկայացման, Քրիստոսի առակները կրկնակի իմաստ ունեին: Քրիստոսին ունկնդրող ամբոխի համար դրանք, ընդհանուր առմամբ, ընդհանուր գծերով բացեցին Աստծո Թագավորության «խորհրդի» վարագույրը, կարծես նրանց հրավիրեցին մտնելու այդ «խորհրդի» ըմբռնման խորքերը, իսկ աշակերտների համար դրանք եղան մեկնակետ՝ այս «խորհրդի» ընդունման ուղղով ավելի ու ավելի առաջ գնալու համար: Մարդկանց սրտերը կարծրացավ ոչ թե այն պատճառով, որ Տերը առակներով էր ուսուցանում, այլ այն պատճառով, որ մարդիկ արդեն իրենց առաջնորդների կողմից որոշակի կերպով տրամադրվել էին դեպի Քրիստոսը, ուստի դրա հետևանքով էլ հրաժարվեցին մտնել իրենց առջև բացված հասկացողության դռնով: Ավելին, պետք է հիշել, որ Աստծո Թագավորության մասին Քրիստոսի ուսմունքի ամենակարևոր կետը՝ Մեսիայի վախճանը՝ Քրիստոսի մահն էր, որի մասին մտքի հետ նույնիսկ առաքյալները չէին կարողանում հաշտվել: Հասկանալի է, որ այդ գաղափարը ամբողջ ժողովրդին ուղղակիորեն քարոզելը այդ դեպքում լիովին անօգուտ կլիներ (Բոգդաշևսկի «Առակների նպատակի մասին». Tr. Kiev. D. Ak. 1910, 3):
--------------------------------
[12] (Էջմիածին թարգմ․) որպէսզի նայելով հանդերձ չտեսնեն եւ լսելով հանդերձ չիմանան, որ մի գուցէ երբեւէ դարձի գան, եւ իրենց ներուի»:
(Արարատ թարգմ․) որպեսզի ինչքան էլ նայեն, չտեսնեն, ինչքան էլ լսեն, չիմանան. չլինի թե դարձի գան, ու նրանց մեղքերը ներվեն (Ես. 6.9-10)»։
(Գրաբար) Զի տեսանելով տեսցեն՝ եւ մի՛ տեսցեն, եւ լսելով լուիցեն՝ եւ մի՛ իմասցին. զի մի՛ երբէք դարձցին՝ եւ թողցին նոցա:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: