Մաղաքիա արք. Օրմանյան
Եւ այնպիսի առակներով էր նրանց ասում խօսքը, որ կարողանային հասկանալ:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 4:26
Թեոֆիլակտ Բուլղարացի
Եւ այնպիսի առակներով էր նրանց ասում խօսքը, որ կարողանային հասկանալ:
Տերը ժողովրդի հետ բազմաթիվ առակներով է խոսում։ Նա ունկնդիրների (հասկանալու) կարողության համաձայն է առակներ առաջարկում (պատմում): Քանի որ ժողովուրդը հասարակ և անկիրթ էր, ուստի այդ պատճառով էլ նրան հիշեցնում է մանանեխի հատիկի, խոտ և սերմերի մասին, որպեսզի նրան ծանոթ և սովորական առարկաներով որևէ օգտակար բան սովորեցնի կամ գալ և հարցնել ստիպի, և հարցի միջոցով անհասկանալին հասկանալի դարձնի:
Ա․ Լոպուխին
Եւ այնպիսի առակներով էր նրանց ասում խօսքը, որ կարողանային հասկանալ:
Ավետարանիչն առակների բաժինը եզրափակում է Քրիստոսի առակներով ուսուցանելու մեթոդի վերաբերյալ երեք դիտողությամբ: Առաջին հերթին նա տեղեկացնում է, որ այդպես, այսինքն՝ նմանատիպ առակներով, Տերը սովորաբար խոսում էր նրանց, այսինքն՝ ժողովրդի հետ (Մարկ. 4։1): Միևնույն ժամանակ Տերը հաշվի է առնում ունկնդիրների Իր վարդապետությունը լսելու և հասկանալու կարողությունը. Նա այնպես և այնքան ժամանակ էր առակներով խոսում, որքան ժողովուրդը կարող էր առանց հոգնելու լսել Նրան:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: