Սուրբ Եփրեմ Ասորի
Եւ այդ կինը, զարհուրած ու դողալով նրա համար, որ գաղտնի էր արել,− որովհետեւ գիտէր, թէ ինչ կատարուեց իր հետ,− եկաւ ընկաւ նրա առաջ եւ ամէն ինչ ստուգութեամբ ասաց:
Տերը Իրեն դիպչողին բացահայտել չցանկացավ, ոչ թե այն պատճառով, որ այս արարքով խաբեությունը կանխել ցանկանալով՝ նպատակ ուներ մարդկանց մոլորության մեջ գցել, և ոչ էլ այն պատճառով դա արեց, որպեսզի ճշմարտությունը դավանել չցանկացող մարդիկ խոստովանեն ճշմարտությունը: Այսպես ուրեմն, Տերը ինչո՞ւ չբացահայտեց Իրեն դիպչողին: Որովհետև տեղին էր, որ անձամբ բուժվողը Բժշկի համար վկայություն դառնար, և որպեսզի ակնհայտորեն բուժվածը վկայություն տար իրեն բուժած գաղտնի զորության մասին: Տերը չէր շտապում վկայություն տալ Իր մասին, քանի որ իր թշնամիների մեջ էր, այլ հանգիստ սպասում էր, մինչև իր իսկ կատարած գործը հայտարարեր Իր մասին: Եվ այսպես սպասելով՝ նա քաջություն հաղորդեց իր ընկերներին և դատապարտեց իր թշնամիներին: Այսպես սպասելով՝ նա ամբողջ ուշադրությունը հրավիրեց կնոջ վրա, և այդ ժամանակ Նրա ընկերները, ինչպես նաև թշնամիները, տեսնելով նրան, իմացան, որ դա հենց այն կինն է, որը ձանձրացնում էր բոլոր բժիշկներին, սակայն (իր հիվանդության մեջ) նրանցից շատ նեղություններ էր կրում (Մարկ. 5։26): Նրանից դուրս եկած զորությունն առաքվեց և դիպավ պղծված արգանդին, սակայն դա այնպես եղավ, որ այն չպղծվեց: Նույն կերպ էլ, Նրա Աստվածությունը չպղծվեց սրբացած արգանդում բնակվելով, քանի որ Կույսը և՛ օրենքով, և՛ օրենքից զատ ավելի սուրբ էր, քան այն կինը, որ իր արյան ավելցուկով զզվանք առաջացրեց: Ավելին, Նրա թշնամիները նախատվեցին և մեղադրվեցին այն բանում, որ նրանք վատ են վարվել Նրա հետ, Ում հնազանդվեց ոչ ազատ բնույթով գործող արյան անզսպելի հոսքը, երբ, իրենց կամքի մեջ դրված ազատության համաձայն, նրանք հրաժարվեցին հնազանդվել Նրան:
Մաղաքիա արք. Օրմանյան
Եւ այդ կինը, զարհուրած ու դողալով նրա համար, որ գաղտնի էր արել,− որովհետեւ գիտէր, թէ ինչ կատարուեց իր հետ,− եկաւ ընկաւ նրա առաջ եւ ամէն ինչ ստուգութեամբ ասաց:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 5:25
Թեոֆիլակտ Բուլղարացի
Եւ այդ կինը, զարհուրած ու դողալով նրա համար, որ գաղտնի էր արել,− որովհետեւ գիտէր, թէ ինչ կատարուեց իր հետ,− եկաւ ընկաւ նրա առաջ եւ ամէն ինչ ստուգութեամբ ասաց:
Սակայն ինչի՞ համար է Տերը բացահայտում կնոջը: Առաջին՝ կնոջ հավատը փառաբանելու համար, երկրորդ՝ ժողովրդապետի հավատն արթնացնելու համար, որ նրա դուստրը ևս կփրկվի, և միևնույն ժամանակ բժշկված կնոջն ուժեղ վախից ազատելու համար, քանի որ նա կարծես ապաքինում գողացած մարդ երկյուղում էր: Հենց այդպես էլ ասում է ավետարանիչը. «Զարհուրած ու դողով մոտեցավ»: Ուստի Տերը ոչ թե ասաց Ես քեզ փրկեցի, այլ ասաց. «Քո հավատքը փրկեց քեզ. գնա՛ խաղաղությամբ», այսինքն՝ հանգստության մեջ եղի՛ր:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: