Սուրբ Եփրեմ Ասորի
Եւ Յիսուս նրան ասաց. «Դո՛ւստր, քո հաւատը քեզ փրկեց, գնա՛ խաղաղութեամբ եւ քո տանջանքներից բժշկուած եղիր»:
Նա քարոզում էր Քրիստոսին, բայց (ինքն) էլ էր Նրա հետ քարոզվում: Այնպես, ինչպես կնոջ միջոցով Քրիստոսի մասին ճշմարտությունը հռչակվեց, նույն կերպ էլ նրա մասին ճշմարտությունը հայտնի դարձավ: Ինչպես կինը դարձավ Նրա Աստվածության վկան, այնպես էլ Հիսուս եղավ բուժվածի հավատի վկան: Կինը հավատը տվեց Քրիստոսին, իսկ Քրիստոսը, որպես դրա վարձատրություն, վերադարձրեց նրա առողջությունը: Բայց կնոջ հավատի հայտնի դառնալուց հետո միայն Տիրոջ կողմից կատարված բժշկությունը բարձրաձայնվեց բոլորի առաջ: Քանի որ Որդու զորությունը հրաշագործ ազդեցություն ունեցավ և փառավորեց Նրան, ուստի բժիշկներն իրենց դեղերի հետ ամոթահար եղան, և պարզ երևաց, թե որքան է անտեսանելի ուժը գերազանցում տեսանելի բժշկությանը:
Եթե բուժվող կինը լուռ հեռանար Նրանից, ապա Տերը նրան կզրկեր հերոսության հասնող քաջության պսակից, քանի որ այս գաղտնի պատերազմում համարձակորեն պայքարող հավատը պետք է հստակորեն պսակ դառնար: Այդ պատճառով էլ նրա գլուխը հոգևոր պսակով զարդարեց՝ ասելով. «Գնա՛ խաղաղությամբ» (Ղուկ. 8։48)։ Այդ խաղաղությունն էլ հենց նրա հաղթանակի պսակն էր: Բայց այս պսակի աղբյուրի գտնվելու տեղը պարզ դարձնելու համար Նա «գնա՛ խաղաղությամբ» ասելուց հետո չլռեց, այլ ավելացրեց. «Քո հավատը քեզ փրկեց»։ Սրանով էլ ցույց տվեց, որ Տիրոջ բերանին թանկարժեք քարերով զարդարված թագի պես կապված խաղաղությունն է այն թագը, որով պսակվում է կնոջ հավատը: Նրան կյանք վերադարձրած հավատը իսկապես պսակ ձեռք բերեց: Այն բանի համար բացականչեց և ասաց. «Ով դիպավ... իմ հագուստներին...» (Մարկ. 5։30), որպեսզի բոլորին հայտնի դարձնի, որ ինչ−որ մեկը մյուսներից ավելի մեծ վստահությամբ դիպավ Իրեն: Ինչպես Տիրոջը պատվելու կնոջ ցանկությունն էր գերազանցում մյուսների ցանկությանը (սա երևում է նախ Նրան հետևից մոտենալով, ապա միայն Նրա հագուստի եզրին դիպչելով), այնպես էլ պատշաճ էր, որ այս կինը մեծապես պատվվեր մյուսների առաջ:
Ով բժշկեց իր բերանի խոսքով, Նա էլ որոշեց վարձատրությունն ու հավատը, որը բերանից ելած խոսքերի պտուղն է: Բժշկումը ելավ Քրիստոսի բերանից և կնոջ շուրթերից գնեց հավատը: Ակնհայտ ապաքինում տվեց և ակնհայտ վարձատրություն պահանջեց: Նրա բերանից ելած բժշկումը հստակ լսելի էր. հետևաբար, նա էլ բերանով հստակորեն բարձրաձայնված հավատ պահանջեց: Թեև կինը բոլորի առաջ բարձրաձայն խոստովանեց իր հետ տեղի ունեցածը, սակայն նրան չհավատացին: Չհավատացին հիմնականում այն պատճառով, որ նրա տառապանքները գաղտնի էին (ի վերջո, երբ Տերը կույրերի աչքերն էր բացում, նրանք (փարիսեցիները) ասում էին, որ Նա դևի զորությամբ է գործում, և երբ Ղազարոսին հարություն էր տալիս, այնտեղ գտնվողներից և դա տեսողներից ոմանք կրկին չեն հավատում), ուստի՝ նաև տասներկուամյա աղջկան հարություն տվեց: Քանի որ մարմնի տասներկուամյա կյանքը իր տեղը վերադարձնողը կարող էր նաև ճնշել և քշել տասներկու տարի հոսող արյունահոսությունը: Մեկը վերադարձնել կարողացողը, կարող էր նաև մյուսը քշել, իսկ աղջկա բոլոր մահացած անդամները վերակենդանացնողը, կարող էր նաև այս կնոջ արգանդը բուժել:
Մաղաքիա արք. Օրմանյան
Եւ Յիսուս նրան ասաց. «Դո՛ւստր, քո հաւատը քեզ փրկեց, գնա՛ խաղաղութեամբ եւ քո տանջանքներից բժշկուած եղիր»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 5:25
Օգոստինոս Երանելի
Եւ Յիսուս նրան ասաց. «Դո՛ւստր, քո հաւատը քեզ փրկեց, գնա՛ խաղաղութեամբ եւ քո տանջանքներից բժշկուած եղիր»:
Քչերն էին հավատով դիպչում Նրան, իսկ բազմությունն արհամարհում էր (Ես. 1։11, 53։3, Մարկ. 9։12):
Թեոֆիլակտ Բուլղարացի
Եւ Յիսուս նրան ասաց. «Դո՛ւստր, քո հաւատը քեզ փրկեց, գնա՛ խաղաղութեամբ եւ քո տանջանքներից բժշկուած եղիր»:
Այս խոսքերի իմաստը հետևյալն է՝ հանգիստ եղի՛ր, քանի որ մինչ այժմ վշտի և շփոթության մեջ էիր:
Ա. Լոպուխին
Եւ Յիսուս նրան ասաց. «Դո՛ւստր, քո հաւատը քեզ փրկեց, գնա՛ խաղաղութեամբ եւ քո տանջանքներից բժշկուած եղիր»: (Սինոդական թարգմ․)[34]
«Բժշկվա՛ծ եղիր», այսինքն՝ մնա այն նոր վիճակում, որում հայտնվել ես այն պահին, երբ հավատքով դիպել ես իմ հագուստին։
--------------------------------
[34](Էջմիածին թարգմ․) Եւ Յիսուս նրան ասաց. «Դո՛ւստր, քո հաւատը քեզ փրկեց, գնա՛ խաղաղութեամբ եւ քո տանջանքներից բժշկուած եղիր»:
(Արարատ թարգմ․) Հիսուսն ասաց նրան. «Դո՛ւստր, քո հավատը քեզ փրկեց. գնա՛ խաղաղությամբ ու քո հիվանդությունից բժշկվա՛ծ եղիր»։
(Գրաբար) Եւ Յիսուս՝ ասէ ցնա. Դո՛ւստր՝ հաւատք քո կեցուցին զքեզ. ե՛րթ ի խաղաղութիւն, եւ եղիջի՛ր ո՛ղջ ի տանջանաց քոց:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: