Մաղաքիա արք. Օրմանյան
Եւ ուր որ ձեզ չեն ընդունի ու ձեզ չեն լսի, երբ որ այնտեղից ելնէք, ձեր ոտքերի փոշին թա՛փ տուէք՝ իբրեւ նրանց դէմ վկայութիւն»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 6:8
Թեոֆիլակտ Բուլղարացի
Եւ ուր որ ձեզ չեն ընդունի ու ձեզ չեն լսի, երբ որ այնտեղից ելնէք, ձեր ոտքերի փոշին թա՛փ տուէք՝ իբրեւ նրանց դէմ վկայութիւն»:
Ըստ Տիրոջ խոսքերի՝ իրենց չընդունողների մոտ առաքյալները պետք է թափ տային իրենց ոտքերի փոշին՝ որպես նշան այն բանի, որ հանուն նրանց նրանք երկար ճանապարհորդություն են կատարել, սակայն, նրանց որևէ օգուտ չեն բերել: Կամ էլ որպես նշան այն բանի, որ նրանք նրանցից ոչինչ, նույնիսկ փոշին, չեն վերցրել։ Այլ, ընդհակառակը, նաև փոշին են թափ տվել, որպեսզի այն նրանց դեմ վկայության, այսինքն՝ նախատինքի վերածվի:
«Ձեր ոտքերի փոշին թա՛փ տվեք» արտահայտությունը նշանակում է, որ Հիսուսի իրական հետևորդները այս հրեական քաղաքները պետք է «անմաքուր» և հեթանոսական համարեին, և նույնիսկ այդ քաղաքների փոշին չպետք է մնար նրանց կոշիկների վրա:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: