Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 7։19

Մաղաքիա արք. Օրմանյան

որովհետեւ ոչ թէ նրա սիրտն է մտնում, այլ  որովայնը եւ դուրս է ելնում ու մաքրում բոլոր կերածները»:
   
Տես՝ Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 7:14
   

Որոգինես

որովհետեւ ոչ թէ նրա սիրտն է մտնում, այլ  որովայնը եւ դուրս է ելնում ու մաքրում բոլոր կերածները»:
   

    «Ղևտական» (11−րդ գլուխ) և «Երկրորդ օրինաց» (14−րդ գլուխ) գրքերում ընթերցում ենք մաքուր և անմաքուր սննդի մասին, որի առնչությամբ էլ մարմնավոր հրեաները (այսինքն՝ մարմնական կերպով մտածող ու ապրող, այլ ոչ թե հոգևոր) և նրանցից մի փոքր տարբերվող էբիոնիտները մեզ անօրինության մեջ են մեղադրում, քանզի չպետք է ենթադրել, որ Սուրբ Գրքի նպատակը այս սահմանումների մակերեսային ընկալումն է: Ի վերջո, եթե ոչ թե բերան մտնողն է մարդուն պղծում, այլ բերանից դուրս եկողը (մանավանդ, որ Մարկոսի Ավետարանում Ինքը Փրկիչն է այդ մասին խոսում և մաքրում բոլոր կերակուրները (Մատթ. 15։11, 17)), ապա պարզ է դառնում, որ սնունդ ճաշակելու մեջ ոչ մի պղծություն չկա, ինչն էլ օրենքի տառին ստրկանալ ցանկացող հրեաներն անմաքուր էին անվանում:  Մենք պղծվում ենք այն ժամանակ, երբ չենք չափում և կշռում մեր յուրաքանչյուր բառը:
   

Ա. Լոպուխին

որովհետեւ ոչ թէ նրա սիրտն է մտնում, այլ  որովայնը եւ դուրս է ելնում ու մաքրում բոլոր կերածները»: (Սինոդական թարգմ․) [19]
   

    Այս մասին ընթերցի՛ր նաև Մատթեոս 15։17 համարի մեկնաբանությունը: «Եվ դուրս է ելնում ու մաքրում բոլոր կերածները»: Ռուսերեն թարգմանության մեջ միտքը մնում է անորոշ: Ուստի ավելի լավ է վերջին «քան...» բառը հասկանալ որպես 18−րդ համարի՝ «Նա ասաց նրանց» բառերի կցորդ։ Ավետարանիչը դրանով ցանկանում է ասել, որ Քրիստոս է ասել այն, ինչ բովանդակվում է 18 և 19−րդ համարներում։ Եվ դրանով մաքրել է (kaqarizwn − ըստ լավագույն ընթերցումների) սպառման համար նախատեսված բոլոր ուտելիքները, այսինքն՝ դրանով իսկ ոչնչացրել է սննդի արժեքի մեջ եղած տարբերությունը (Հռոմ. 14։14-15 ): Անմիջապես և ուղղակիորեն Քրիստոսը ոչ մի բառ չի ասում իսրայելացիների համար սուրբ Մովսիսական օրենքի սահմանումների դեմ, բայց ինքնին հասկանալի է, որ Նրա համբարձումից հետո քրիստոնյաները այլևս չէին կարող իրենց համար պարտադիր համարել սննդի վերաբերյալ Մովսիսական օրենքի սահմանումների կատարումը, և Մարկոսը Քրիստոսի խոսքը բերում է որպես սննդի արժեքի վերաբերյալ նոր, քրիստոնեական տեսակետի հիմք:
---------------------------------------
[19] (Էջմիածին թարգմ․) որովհետեւ ոչ թէ նրա սիրտն է մտնում, այլ՝ որովայնը եւ դուրս է ելնում ու մաքրում բոլոր կերածները»:
(Արարատ թարգմ․) որովհետև նրա սրտի մեջ չի մտնում, այլ որովայնի, և դուրս է գնում արտաքնոց՝ ամբողջ կերածը մաքրելով»։
(Գրաբար) զի ո՛չ եթէ ի սիրտ նորա մտանէ, այլ յորովա՛յն. եւ արտա՛քս ելանէ. եւ սրբէ՛ զամենայն կերակուրսն: