Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 7։27

Մաղաքիա արք. Օրմանյան

Եւ Յիսուս նրան ասաց. «Թո՛յլ տուր, որ նախ մանուկները կշտանան, քանի որ լաւ չէ մանուկների հացը առնել եւ շների առաջ գցել»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 7:24
   

Սուրբ Ամբրոսիոս Մեդիոլանացի

Եւ Յիսուս նրան ասաց. «Թո՛յլ տուր, որ նախ մանուկները կշտանան, քանի որ լաւ չէ մանուկների հացը առնել եւ շների առաջ գցել»:
   
   Թեև Աստված ամենողորմ է, սակայն եթե Նա սկսի բոլորին նույն կերպ լսել, ապա կարող է թվալ, որ Նա գործում էր ոչ թե իր ազատ կամքով, այլ ինչ−ինչ անհրաժեշտություններով:
   

Սուրբ Կղեմես Ալեքսանդրացի

Եւ Յիսուս նրան ասաց. «Թո՛յլ տուր, որ նախ մանուկները կշտանան, քանի որ լաւ չէ մանուկների հացը առնել եւ շների առաջ գցել»:
   

 Սուրբ Հոգին ստացողները քննում են Աստծո խորունկ ծրագրերը (Ա Կոր. 2։9-10), այսինքն՝ նրանք հասնում են մարգարեությունների թաքնված իմաստներին: Նրանց արգելվում է սրբությունը շներին տալ, քանի դեռ վերջիններս շարունակում են մնալ իրենց կենդանական վիճակում: Որովհետև երբեք պատշաճ չէ խառնել աստվածային և մաքուր կենդանի ջուրը (Հովհ. 4։10) նախանձի, խառնաշփոթի և անհավատության հետ, որոնց մասին հարցուփորձ անելը նման է անամոթ հաչի:
   

Թեոֆիլակտ Բուլղարացի

Եւ Յիսուս նրան ասաց. «Թո՛յլ տուր, որ նախ մանուկները կշտանան, քանի որ լաւ չէ մանուկների հացը առնել եւ շների առաջ գցել»:
   
   Հիշատակված կինը, Նրա մասին լսելով, ջերմեռանդ հավատ է դրսևորում: Ուստի Տերը անմիջապես նրա խնդրանքը կատարել չի համաձայնում, այլ հետաձգում է նվերը, որպեսզի ցույց տա, որ կնոջ հավատը հաստատուն է, և նա, չնայած մերժմանը, համբերատար սպասում է: Եկե՛ք նաև մենք սովորենք, որ, արագ մեր խնդրածը չստանալով, անմիջապես չպետք է հրաժարվենք աղոթքից, այլ համբերատար պետք է շարունակենք աղոթել, մինչև ստանանք այն:

   Տերը հեթանոսներին անվանում է «շներ», քանի որ հրեաները նրանց անմաքուր էին համարում: «Հաց» Նա կոչում է Աստծո կողմից «երեխաների», այսինքն՝ հրեաների համար սահմանված բարի գործերը: Այդ պատճառով էլ ասում է, որ հեթանոսները չպետք է մասնակցեն այն բարի գործին, որը սահմանված է հրեաների համար: Քանի որ կինը ողջամտորեն և հավատով է պատասխանում, ուստի ստանում է այն, ինչ խնդրում էր:

    Որպես մեղավորներ՝ մենք աղտեղությամբ լի «շներ» ենք անվանվում, ուստի Աստծո «հացը» ընդունելուն, այսինքն՝ մաքրամաքուր Խորհուրդներին հաղորդակից դառնալուն անարժան ենք լինում: