Թեոֆիլակտ Բուլղարացի
Եւ նա նրանց պատուիրեց, որ ոչ ոքի չասեն. բայց ինչքան էլ նա պատուիրում էր նրանց, նրանք է՛լ աւելի էին տարածում:
Այստեղից նաև մենք պետք է սովորենք ուրիշների համար բարիք գործելիս նրանցից գովասանքներ չընդունել, իսկ բարիք ստանալիս փառաբանել բարերարներին և հայտարարել նրանց մասին, նույնիսկ եթե նրանք դա չեն ցանկանում:
Ա. Լոպուխին
Եւ նա նրանց պատուիրեց, որ ոչ ոքի չասեն. բայց ինչքան էլ նա պատուիրում էր նրանց, նրանք է՛լ աւելի էին տարածում: (Սինոդական թարգմ․) [36]
Տերն այն բանի համար է Իր կատարած հրաշքի մասին պատմել արգելում, որպեսզի Դեկապոլիսի բնակիչներին Իրեն անընդհատ որպես հենց հրաշագործի փնտրելու առիթ չտա: Իհարկե, ժամանակի հետ այստեղ նույնպես ստիպված էին լինելու Նրան որպես Մեսիայի ընդունել, խորհել Նրա ուսմունքի մասին, այլ ոչ թե միայն տարբեր դժբախտությունների և հիվանդությունների ժամանակ Նրանից օգնություն խնդրել։
---------------------------------------
[36] (Էջմիածին թարգմ․) Եւ նա նրանց պատուիրեց, որ ոչ ոքի չասեն. բայց ինչքան էլ նա պատուիրում էր նրանց, նրանք է՛լ աւելի էին տարածում:
(Արարատ թարգմ․) Հիսուսը նրանց պատվիրեց, որ ոչ ոքի չասեն. սակայն ինչքան էլ նա պատվիրում էր նրանց, այնքան նրանք ավելի էին տարածում։
(Գրաբար) Եւ պատուիրեաց նոցա՝ զի մի՛ ումեք ասիցեն: Եւ որչափ նա պատուիրէր նոցա, նոքա ե՛ւս առաւել քարոզէին:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: