Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 8։3

Մաղաքիա արք. Օրմանյան

«Սիրտս ցաւում է այս ժողովրդի համար, որովհետեւ արդէն երեք օր է, որ ինձ մօտ են. եւ բան չունեն, որ ուտեն:
   
Տես՝ Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 8:1
   

Թեոֆիլակտ Բուլղարացի

Եթէ նրանց իրենց տներն արձակեմ քաղցած, ճանապարհին ուշագնաց կը լինեն, որովհետեւ նրանցից ոմանք հեռուներից են եկել»:
   
Տես՝ Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 8:1
   

Ա․ Լոպուխին

Եթէ նրանց իրենց տներն արձակեմ քաղցած, ճանապարհին ուշագնաց կը լինեն, որովհետեւ նրանցից ոմանք հեռուներից են եկել»: (Սինոդական թարգմ․) [3]
 
  Չորս հազարի կերակրման հրաշքի մասին ընթերցի՛ր Մատթեոս  15։32 համարի մեկնաբանությունը: Մարկոսը միայն ավելացնում է, որ Տերը ուշադրություն դարձրեց այն մարդկանց վրա, որոնք հեռվից էին Իր մոտ եկել և, հետևաբար, մոտակայքում ծանոթներ չունեին, որոնց մոտ կարող էին հաց գտնել: Սրանով Ավետարանը բնութագրում է մարդկանց հանդեպ Քրիստոսի ունեցած հատուկ հոգատարությունը:
---------------------------------------
[3] (Էջմիածին թարգմ․) Եթէ նրանց իրենց տներն արձակեմ քաղցած, ճանապարհին ուշագնաց կը լինեն, որովհետեւ նրանցից ոմանք հեռուներից են եկել»:
(Արարատ թարգմ․) Եթե նրանց քաղցած արձակեմ իրենց տները, ճանապարհին կնվաղեն, քանի որ ոմանք հեռվից են եկել»։
(Գրաբար) Եւ եթէ արձակեմ զդոսա նաւթիս ի տունս իւրեանց, նքթիցե՛ն ի ճանապարհի. զի ոմանք ի դոցանէ ի հեռաստանէ՛ եկեալ են: