Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 8։31

Մաղաքիա արք. Օրմանյան

Եւ սկսեց ուսուցանել աշակերտներին, թէ մարդու Որդին պէտք է բազում չարչարանքներ կրի, անարգուի երէցներից ու քահանայապետներից եւ օրէնսգէտներից, մեռնի եւ երրորդ օրը յարութիւն առնի:  
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 8:30
   

Թեոֆիլակտ Բուլղարացի

Եւ սկսեց ուսուցանել աշակերտներին, թէ մարդու Որդին պէտք է բազում չարչարանքներ կրի, անարգուի երէցներից ու քահանայապետներից եւ օրէնսգէտներից, մեռնի եւ երրորդ օրը յարութիւն առնի:
   
   Իր ճշմարիտ Քրիստոս լինելու մասին Իր աշակերտներից խոստովանությունը ընդունելով՝ Տերը նրանց նաև Խաչի խորհուրդն է հայտնում։ Բայց դա դեռ ամբողջովին չի հայտնում, որովհետև առաքյալները չէին հասկանում այն, ինչ նա ասում էր, և չէին ըմբռնում, թե ինչ էր նշանակում հարություն առնել, բայց կարծում էին, որ Նրա համար ընդհանրապես չտառապելն ավելի լավ է: