Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 8։6

Մաղաքիա արք. Օրմանյան

Եւ նա հրամայեց ժողովրդին նստել գետնի վրայ եւ վերցնելով եօթը նկանակները՝ գոհութիւն յայտնեց Աստծուն, կտրեց եւ տուեց աշակերտներին, որ դնեն ժողովրդի առաջ,  եւ նրանք հացը ժողովրդի առաջ դրեցին:  
   
Տես՝ Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 8:1
   

Օգոստինոս Երանելի

Եւ նա հրամայեց ժողովրդին նստել գետնի վրայ եւ վերցնելով եօթը նկանակները՝ գոհութիւն յայտնեց Աստծուն, կտրեց եւ տուեց աշակերտներին, որ դնեն ժողովրդի առաջ,  եւ նրանք հացը ժողովրդի առաջ դրեցին:  
 
  Սուրբ Գիրքը Ձեզ բացատրելով՝ ես  կարծես  ձեզ համար հաց եմ կոտրում: Դուք էլ՝ որպես քաղցածներ, ընդունե՛ք այն և ամբողջ սրտով գոհություն մատուցե՛ք սնունդը  Տվողին  (Սաղ. 137։1): Խնջույքներով հարստանալով՝ բարի գործեր անելու մեջ աղքատ մի՛ եղեք: Այն, ինչ ձեզ եմ բաժանում, իմը չէ: Ինչ  դուք եք ճաշակում, նաև ես եմ ճաշակում: Դուք այս հացով կենդանի եք, ես էլ եմ կենդանի: