Մաղաքիա արք. Օրմանյան
Եւ քիչ թուով ձկներ էլ ունէին. եւ նա այդ եւս օրհնեց ու հրամայեց նրանց առաջ դնել:
Տես՝ Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 8:1
Ա․ Լոպուխին
Եւ քիչ թուով ձկներ էլ ունէին, եւ նա այդ եւս օրհնեց ու հրամայեց նրանց առաջ դնել: (Սինոդական թարգմ․) [7]
Չորս հազարի կերակրման հրաշքի մասին ընթերցի՛ր Մատթ. 15։34−36 համարների մեկնաբանությունը:
Ի տարբերություն հացի ու ձկան մասին միասին հիշատակող Մատթեոսի՝ Մարկոսը դրանց մասին նշում է առանձին−առանձին: Ավելին, ըստ Մատթեոսի Քրիստոսն օրհնում է հացերն ու ձկները, իսկ, ըստ Մարկոսի, Նա հացի վրա գոհություն (eucaristhsaV) է հայտնում, իսկ ձկներն օրհնում է (euloghsaV):
---------------------------------------
[7] (Էջմիածին թարգմ․) Եւ քիչ թուով ձկներ էլ ունէին. եւ նա այդ եւս օրհնեց ու հրամայեց նրանց առաջ դնել:
(Արարատ թարգմ․) Ունեին նաև մի քանի փոքր ձկներ. նա օրհնեց ու ասաց, որ դրանք էլ բաժանեն։
(Գրաբար) Եւ ձկունս՝ սակա՛ւ ունէին. եւ զա՛յն եւս աւրհնեաց, եւ հրամայեաց արկանել:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: