Սուրբ Հովհան Ոսկեբերան
Վեց օր յետոյ Յիսուս իր հետ վերցրեց Պետրոսին, Յակոբոսին եւ Յովհաննէսին ու առանձին նրանց հանեց մի բարձր լերան վրայ եւ նրանց առաջ պայծառակերպուեց:
Ինչպես ասվեց, Հիսուս նրանց համար մի փոքր բացեց Իր Աստվածությունը, նրանց ցույց տվեց իր մեջ ապրող Աստծուն:
Սուրբ Եփրեմ Ասորի
Վեց օր յետոյ Յիսուս իր հետ վերցրեց Պետրոսին, Յակոբոսին եւ Յովհաննէսին ու առանձին նրանց հանեց մի բարձր լերան վրայ եւ նրանց առաջ պայծառակերպուեց:
Իր չափանիշների համաձայն՝ Տերը առանց չափի կերակրում է բոլորին, Իր տեսքը հարմարեցնում է մեր աչքերին, Իր ձայնը՝ մեր ականջներին, Իր օրհնությունը՝ մեր կարիքներին, Իր իմաստությունը՝ մեր լեզվին:
Մաղաքիա արք. Օրմանյան
Վեց օր յետոյ Յիսուս իր հետ վերցրեց Պետրոսին, Յակոբոսին եւ Յովհաննէսին ու առանձին նրանց հանեց մի բարձր լերան վրայ եւ նրանց առաջ պայծառակերպուեց:
Տես՝ Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 17:1
Որոգինես
Վեց օր յետոյ Յիսուս իր հետ վերցրեց Պետրոսին, Յակոբոսին եւ Յովհաննէսին ու առանձին նրանց հանեց մի բարձր լերան վրայ եւ նրանց առաջ պայծառակերպուեց:
Կատարյալ արարչություն ներկայացնող ամբողջ աշխարհը ստեղծվեց վեց օրվա ընթացքում (Ծննդ> 1։31, Ելք․ 20։11, 31։17) [սա արարչագործությունն ավարտին հասցնելու օրերի քանակն է]: Կարծում եմ, որ երբ վեց օր հետո բոլոր աշխարհիկ իրերին գերազանցող Հիսուսն իր հետ վերցրեց աշակերտներին, Նա մտադրվեց բացահայտել ոչ միայն տեսանելին (որովհետև դա անցողիկ է), այլ նաև անտեսանելին (կարելի է նույնիսկ ասել, միայն անտեսանելին, որովհետև այն հավերժ է): Հետևաբար, եթե ձեզանից որևէ մեկը ցանկանում է, որ Հիսուսը նրան Իր հետ վերցնի, բարձր լեռը բարձրացնի և միայնության մեջ Իր այլակերպումը տեսնելու արժանի դարձնի, ապա նրան անհրաժեշտ է վեց օրերից վեր բարձրանալ, որպեսզի այլևս չմտածի տեսանելիի մասին, չսիրի աշխարհը և աշխարհում եղած ամեն ինչը (Հովհ. 2։15):
Թեոֆիլակտ Բուլղարացի
Վեց օր յետոյ Յիսուս իր հետ վերցրեց Պետրոսին, Յակոբոսին եւ Յովհաննէսին ու առանձին նրանց հանեց մի բարձր լերան վրայ եւ նրանց առաջ պայծառակերպուեց:
Ղուկաս Ավետարանիչն ասում է, որ դա տեղի է ունեցել ութ օր անց: Այնուամենայնիվ, նա ոչ թե հակասում է Մարկոսին, այլ լիովին համաձայն է նրա հետ: Նրա խոսքը ներառում է ինչպես այն օրը, երբ Տերը հայտարարում է (Իր առաջիկա այլակերպության մասին), այնպես էլ այն օրը, երբ Նա աշակերտներին լեռ է բարձրացնում, մինչդեռ Մարկոսը խոսում է միայն միջանկյալ օրերի մասին: Տերն ընտրում և լեռ է բարձրացնում միայն երեք գլխավոր առաքյալներին՝ Պետրոսին՝ որպես խոստովանողի և սիրողի, Հովհաննեսին՝ որպես սիրելիի, և Հակոբոսին՝ որպես մեծ քարոզչի և աստվածաբանի, որն այնքան ծանրակշիռ անձ էր հրեաների համար, որ Հերովդեսը, ցանկանալով հաճենալ նրանց, սպանում է նրան: Նրանց բարձր լեռ է բարձրացնում, որպեսզի հրաշքն առավել փառահեղ լինի: Եվ «առանձին» (միայնակ) վայր է տանում, քանի որ ցանկանում է գաղտնիք բացել: Այլակերպությունը ինքնին ոչ թե որպես Քրիստոսի տեսքի էական փոփոխություն, այլ անճառելի լույսով նրա լուսավորություն հասկացիր, քանի որ նրա բնական տեսքը մնում է նույնը, ինչ նախկինում էր:
Բայց եկեք մեր միտքը դարձնենք նաև դեպի խորհրդական ընկալումը: Վեց օրվա ընթացքում ստեղծված այս աշխարհի վախճանին Հիսուսը, եթե մենք Նրա ճշմարիտ աշակերտները լինենք, մեզ կբարձրացնի «դեպի բարձր լեռը», այսինքն՝ դեպի երկինք, և Իրեն լուսավորված վիճակում կհայտնի մեզ: Հիմա Նա մեզ անփառունակ տեսքով՝ որպես Խաչված և հյուսնի Որդի է հայտնվում, իսկ այդ ժամանակ որպես Միածին մենք կտեսնենք Նրա փառքը։
Ա․ Լոպուխին
Վեց օր յետոյ Յիսուս իր հետ վերցրեց Պետրոսին, Յակոբոսին եւ Յովհաննէսին ու առանձին նրանց հանեց մի բարձր լերան վրայ եւ նրանց առաջ պայծառակերպուեց: (Սինոդական թարգմ․) [1]
Այստեղից սկսվող Քրիստոսի այլակերպության մասին պատմությունը, ընդհանուր առմամբ, նման է Մատթեոսի ներկայացրած պատմությանը (Մատթ. 17։1–13), սակայն ունի նաև որոշ առանձնահատկություններ:
---------------------------------------
[1] (Էջմիածին թարգմ․) Վեց օր յետոյ Յիսուս իր հետ վերցրեց Պետրոսին, Յակոբոսին եւ Յովհաննէսին ու առանձին նրանց հանեց մի բարձր լերան վրայ եւ նրանց առաջ պայծառակերպուեց:
(Արարատ թարգմ․) Եվ նրանց ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այստեղ գտնվողներից ոմանք մահ չեն ճաշակելու, մինչև չտեսնեն Աստծու արքայությունը՝ զորությամբ եկած»։
(Գրաբար) Եւ յետ վե՛ց աւուր՝ առնո՛ւ ընդ իւր Յիսուս զՊետրոս եւ զՅա՛կովբոս եւ զՅովհա՛ննէս, եւ հանէ զնոսա ի լեառն մի բարձր առանձինն. եւ յայլակե՛րպս եղեւ առաջի նոցա:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: