Մաղաքիա արք. Օրմանյան
Նրանք այս խօսքը իրենց մտքում պահում էին եւ միմեանց հարցնում էին, թէ ի՛նչ է մեռելներից յարութիւն առնելը:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 9:8
Թեոֆիլակտ Բուլղարացի
Նրանք այս խօսքը իրենց մտքում պահում էին եւ միմեանց հարցնում էին, թէ ի՛նչ է մեռելներից յարութիւն առնելը:
Այսպիսով՝ առաքյալները «այս խոսքը իրենց մտքում պահում էին (այս իրադարձությունը գաղտնի էին պահում) և միմյանց հարցնում էին, թե ինչ բան է մեռելներից հարություն առնելը», քանի որ նրանք դեռ չէին հասկանում Նրա խոսքերը, որ Նա պետք է հարություն առնի:
Ա․ Լոպուխին
Նրանք այս խօսքը իրենց մտքում պահում էին եւ միմեանց հարցնում էին, թէ ի՛նչ է մեռելներից յարութիւն առնելը: (Սինոդական թարգմ․) [9]
«Նրանք այս խոսքը իրենց մտքում էին պահում»։ Շատ հավանական է, որ այստեղ եղած ակնարկն այն լռության մասին է, որը աշակերտները պետք է պահեին լեռան վրա տեղի ունեցած մեծ իրադարձության կապակցությամբ (Մարկ. 9։9): Ղուկասը ուղղակի ասում է, որ առաքյալները լռում էին կատարվածի մասին (Ղուկ. 9։36):
«Ի՞նչ է...» Առաքյալները տարակուսանքի մեջ էին, իհարկե ոչ թե ընդհանրապես մեռելների հարության, այլ Մեսիայի հարության մասին, որը, նրանց կարծիքով, չպետք է մեռներ (Հովհ. 12։34)։
---------------------------------------
[9] (Էջմիածին թարգմ․) Նրանք այս խոսքը իրենց մտքում պահում էին եւ միմեանց հարցնում էին, թէ ի՛նչ է մեռելներից յարութիւն առնելը:
(Արարատ թարգմ․) Նրանք այդ խոսքն իրենց մեջ պահեցին ու իրար հարցնում էին, թե ինչ է նշանակում՝ մեռելներից հարություն կառնի։ /10/
(Գրաբար) Եւ նոքա զբանն ի մտի՛ ունէին: Եւ խնդրէին ընդ միմեանս՝ թէ զի՞նչ իցէ ի մեռելո՛ցն յառնել:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: