Դանիելի մարգարեության մեկնություն 1(13):62

Սուրբ Հովհան Ոսկեբերան

եւ սպանեցին նրանց: Այդ օրը արդար արիւնը փրկուեց:

   

   Եվ կատարվեց այն, ինչ Դավիթն ասաց Շուշանի անունից. «Քեզ հետևեց իմ հոգին, և աջդ ընդունեց ինձ»։ Իսկ անօրեն երեցների մասին ասվում է․ «Նրանք, որ ինձ իզուր հետապնդեցին, թող երկրի անդունդների խորքը մտնեն», որովհետև Աստծու հրեշտակը, սուրը ձեռքին, սպասում է, որպեսզի պատառոտի նրանց. «Թող սրի մատնվեն նրանք և աղվեսների բաժին դառնան, թագավորը հույսը դրեց Տիրոջ վրա»։ Շուշանի ամուսնու մասին ասվում է․ «Թող պարծենան բոլոր նրանք, որոնք  երդվում են Նրանով», այսինքն՝ նրանք, որոնք  հավատում են Նրան, «թող խցվեն բերանները նրանց, որոնք անիրավություն են խոսում», այսինքն՝ չար երեցների անիրավ շրթունքները (տե՛ս Սաղմ․ 62։9−12):
   

Օգոստինոս Երանելի

եւ սպանեցին նրանց: Այդ օրը արդար արիւնը փրկուեց:
   
   Բարի կյանքով դատապարտումից ազատվում է անմեղությունը, իսկ բարի փառքը՝ զանցանքից և մեղքից, սխալ դատավճռից փրկում է նաև ուրիշներին ճիշտ այնպես, ինչպես սխալվեցին Շուշանին դատապարտող դատավորները։ Իսկ Դանիելը, կամ ավելի ճիշտ, Դանիելի միջոցով, Տերը մեղապարտ մահից ազատեց ոչ թե Շուշանին, այլ ավելի շուտ նրա դատավորներին: Ազատեց նրան, բայց ժամանակավոր տանջանքներից: Ազատեց նրանց, որպեսզի նրանք սխալ դատաստանի և դատապարտության արդյունքում հավիտենական պատժի չենթարկվեն այն Դատավորի կողմից, որին ոչ ոք չի կարող խաբել, և ումից անհնար է թաքնվել:
   

Ա. Լոպուխին

եւ սպանեցին նրանց: Այդ օրը արդար արիւնը փրկուեց: (Սինոդական թարգ․)[62]
   
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 1(13):1

--------------------------------
[62](Էջմիածին թարգ․)եւ սպանեցին նրանց: Այդ օրը արդար արիւնը փրկուեց:
(Արարատ թարգ․)
(Գրաբար) ըստ օրինացն Մովսիսի. և սպանին զնոսա. և ապրեցա՛ւ արիւն արդար յաւուր յայնմիկ։