Սուրբ Հովհան Ոսկեբերան
1-2. Ես Կիւրոսի առաջին իսկ տարում ամուր էի եւ ուժեղ: Այժմ ես քեզ կը յայտնեմ ճշմարտութիւնը: Ահա երեք թագաւորներ պիտի բարձրանան Պարսից երկրում, եւ չորրորդը իր հարստութեամբ բոլորից աւելի մեծ պիտի լինի. նա իր հարստութեամբ հզօրանալուց յետոյ պիտի յարձակուի յունաց թագաւորութեան վրայ:
«Ես նա եմ,– ասում է,– ով այն ժամանակ էլ փրկեց հրեաներին: Որպեսզի որևէ մեկը չասի՝ ինչի՞ համար ես պայքարում։ Ի՞նչ կլինի, եթե չհաղթես․ Նա ասում է՝ «ո՛չ»: Նաև այդ ժամանակ եմ ես նրանց պաշտպանել: «Եվ նրանց դեմ ոչ մի այլ օգնական չունեմ, բացի ձեր Միքայել իշխանից» (Դան. 10։21): Նա այն բանի համար է սա ասում, որպեսզի համոզի մարգարեին, որ ինքը Նրա թշնամին և հակառակորդը չէ, այլ որ մարգարեն անօրինական բան է պահանջում: Եվ այն պատճառով չի ասում, որ օգնականների կարիք ունի: Ի՞նչ է։ Ակնհայտ է, որ նա «իշխանների» թվին չի պատկանում: Հետո նա մանրամասն խոսում է ամեն ինչի մասին և նշում, թե որտեղից են գալու պարտությունները: Այնուհետև նա հռչակում է ապագայում իր ժողովրդի ունենալիք փրկության ու փառքի մասին:
Ա․ Լոպուխին
1-2. «Այսպիսով, Դարեհ Մարացու առաջին տարուց ի վեր ես դարձա նրա հենարանն ու ապավենը»։ [1] «Հիմա ես քեզ ճշմարտությունը պիտի ասեմ. «Ահա, Պարսկաստանում ևս երեք թագավորներ են ելնելու, այնուհետև չորրորդը մեծ հարստությամբ պիտի գերազանցի բոլորին, և երբ նա զորանա իր հարստությամբ, այն ժամանակ նա բոլորին պիտի դեմ դուրս բերի Հունական թագավորությանը»։ (Սինոդական թարգ․)
Քանի որ մարգարեին հայտնությունը հաղորդվել է Կյուրոսի կառավարման երրորդ տարում (Դան. 10։1), ապա երեք թագավորների ներքո, ովքեր պետք է ապստամբեն Պարսկաստանում, նկատի են առնվում Կյուրոսի երեք հաջորդները՝ Կամբիզը (մ․թ․ա․ 529–522), Լժեսմերդիսը (մ․թ․ա․ 522–521) և Դարեհ Հեստասպը (մ․թ․ա․ 521–486), իսկ չորրորդ թագավորը «մեծ հարստությամբ բոլորին գերազանցող» հայտնի Քսերքսեսն է (մ․թ․ա․ 486–465), որն իրոք հայտնի էր իր հսկայական հարստություններով և հույների դեմ իր անհաջող արշավով: Քսերքսեսի հայր Դարեհ Հեստասպի կողմից սկսված պատերազմների շարունակությունն ավարտվեց Սալամինում պարսիկների լիակատար պարտությամբ:
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) «Ես Կիւրոսի առաջին իսկ տարում ամուր էի եւ ուժեղ:
(Արարատ թարգ․ 11։1) Մարերի Դարեհ թագավորի առաջին տարում ես կանգնեցի նրան ուժեղացնելու և օգնելու։
(Գրաբար) Եւ ես յառաջնում ամին Կիւրոսի՝ կայի ի հաստատութեան և ի զօրութեան։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: