Դանիելի մարգարեության մեկնություն 12(11):31

Ա․ Լոպուխին

«Եվ նրանից կազմվելու է զորքի մի մասը, որը պղծելու է զորության սրբարանը և դադարեցնելու է ամենօրյա զոհաբերությունն ու ամայի գարշելիություն է հաստատելու»։ (Սինոդական թարգ․)[31]
   
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 12(11):29
--------------------------------
[31](Էջմիածին թարգ․) Սերունդներ պիտի ելնեն, պիտի բարձրանան նրանից, բռնութեամբ պիտի պղծեն սրբարանը, պիտի վերացնեն ամենօրեայ զոհաբերութիւնները, պղծութեամբ պիտի ապականեն այն,
(Արարատ թարգ․ 11։31) Եվ նրանից զորքեր են ելնելու, նրանք պիտի սրբապղծեն սրբարանը՝ ամրոցը, և դադարեցնեն մշտնջենական զոհը, փոխարենը ավերող գարշելի քանդակը պիտի դնեն։
(Գրաբար) Եւ յարիցեն զաւակք ի նմանէ, և պղծիցեն զսրբութիւնն բռնութեամբ. և փոխեսցեն զհանապազորդութիւնն, և տացեն պղծութիւն ապականութեան։
   
   Պատմամշակութային մեկնություն
   Սրբավայրի պղծում: Ըստ «Մակաբայեցիների» գրքերի՝ Անտիոքոսը Հերոն անունով մի մարդու ուղարկեց Երուսաղեմ, որպեսզի քանդի հրեական կրոնական պրակտիկայի հիմքերը: Միգուցե, իրենց սեփական կրոնական սովորույթները կատարելու համար տեղ որոնելու պատճառով են սիրիացի մարտիկները տաճարում նկարագրված փոփոխությունները կատարել: Մ.թ.ա. 167–ի դեկտեմբերին սկսվեցին կրոնական բարեփոխումներ, որոնց նպատակը  հրեական ծիսական համակարգը վերացնելու գնով  հունական պաշտամունք հիմնելն էր: Տաճարում դադարեցվեցին զոհաբերությունները, ինչպես նաև Շաբաթ և տոնական այլ օրեր տոնախմբելը, ամբողջ երկրում զոհաբերության համար նախատեսված վայրեր ստեղծվեցին, իսկ թլպատությունն արգելվեց: Երուսաղեմի տաճարը նվիրաբերվեց Զևսին և դարձավ հեթանոսության և կռապաշտ պոռնկության կենտրոն:
   Ավերածության պղծություն: «Ավերածության պղծություն» ասելով սովորաբար հասկանում են տաճարում տեղադրված Զևս Օլիմպացու արձանը: Անտիոքոսը Զևսին նույնականացրեց իր սիրելի սիրիական աստված Բաահաղ Շամեմի՝ սիրիական պանթեոնի գերագույն աստվածության հետ (այս մասին ընթերցի՛ր 9։27 համարի մեկնաբանությունները):