Ա․ Լոպուխին
5-7. «Այդ ժամանակ ես՝ Դանիելս, տեսա, որ ահա երկու ուրիշ մարդիկ էին կանգնած. մեկը՝ գետի այս ափին, մյուսը՝ գետի այն ափին»։ [5] «Եվ մեկն ասաց կտավ հագած այն մարդուն, որը կանգնած էր գետի ջրերի վրա. «Ե՞րբ է լինելու այս սքանչելիքների վերջը»։ «Եվ ես լսեցի, որ կտավ հագած այն մարդը, որը գտնվում էր գետի ջրերի վրա, իր աջ և ձախ ձեռքերը դեպի երկինք բարձրացնելով՝ երդվեց հավիտյանս Կենդանի եղողով, որ մի ժամանակ, ժամանակներ և կես ժամանակ հետո, երբ սուրբ ժողովրդի զորությունը կատարելապես սպառվի, այս ամենը պիտի կատարվի»։ (Սինոդական թարգ․)
Մատնանշված պահանջով էլ հայտնությունը կարող էր ավարտվել: Սակայն այդ դեպքում կանխատեսված իրադարձությունների տևողության վերաբերյալ բացատրության պակաս կլիներ, մինչդեռ ըստ 8−րդ գլխի տեսիլքի անալոգիայի՝ մարգարեն կարող էր նման բացատրություն ակնկալել: Առաջին անգամ երկնայիններից մեկը ճերմակ հագուստով մարդուն հետևյալ հարցն է ուղղում. «Ե՞րբ է լինելու այս զարմանահրաշ իրադարձությունների ավարտը»: Եթե վերջինիս ներքո, համատեքստից դատելով, կարելի է հասկանալ մեռելների հարությունը (Դան. 12։2), ապա ճերմակ հագուստով մարդու «ժամանակին, ինչ−որ ժամանակ և ժամանակների կեսին ... այս ամենը կավարտվի» պատասխանը, ինչպես ակնհայտորեն ակնարկվում է Դան․ 7։25 համարում, ցույց է տալիս նեռի գործունեության տևողությունը: Նման ըմբռնման դեպքում նրա խոսքերի իմաստը հետևյալն է. «Մեռելների հարությունը կհետևի անմիջապես նեռի եղած ժամանակին»:
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) «Ես՝ Դանիէլս, տեսայ, որ ահա երկու հոգի կանգնած էին գետի այս եւ այն կողմը,
(Արարատ թարգ․ 12։5) Ապա ես՝ Դանիելս, տեսա, որ ահա երկու ուրիշ մարդիկ կանգնել էին. մեկը՝ գետի այս ափին, մյուսը՝ գետի այն ափին։
(Գրաբար) Եւ տեսի ես Դանիէլ, և ահա երկո՛ւ կային յայսկոյս և յա՛յնկոյս գետոյն.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: