Դանիելի մարգարեության մեկնություն 14:27

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Եւ երբ բաբելացիները լսեցին այդ, շատ բարկացան, եկան հաւաքուեցին թագաւորի մօտ եւ ասացին. «Թագաւորը հրեայ է դարձել, կործանեց Բէլին, սպանեց վիշապին, կոտորեց քրմերին»։
   
   Ինչ պատահեց բաբելոնական օձի հետ, որը, կերակուրն ընդունելով, պայթեց, այդ նույն բանն էլ տեղի ունեցավ նրա (ենթադրաբար՝ դժոխքի, գերեզմանի) հետ: Քրիստոսը ոչ թե մահվան բերանից դուրս եկավ, այլ բացելով և պատառոտելով այս օձի որովայնը՝ այդ կերպ նրա ներսից մեծ փառքով ելավ, ճառագայթները տարածեց ոչ միայն մինչև երկինք, այլև ամենաբարձր գահը, ուրՆա Իր հետ տարավ մարմինը:

   Սուրբ Գրքի ո՞ր մասում է ասվում, որ Քրիստոս թաղվելու և երրորդ օրը հարություն է առնելու․ Դանիելի ժամանակ եղած օձի նախատիպում։ Ինչպես նա, մարգարեի կողմից իրեն տրված կերակուրը վերցնելով, պայթեց, այնպես էլ դժոխքը, վերցնելով Քրիստոսի մարմինը, կազմալուծվեց, քանի որ մարմինը լուծարեց նրա արգանդն ու հարություն առավ:
   

Ա. Լոպուխին

«Երբ բաբելացիները լսեցին այդ մասին, սաստիկ բարկացան և ապստամբեցին թագավորի դեմ ու ասացին. «Թագավորը հրեա է դարձել, կործանեց Բելին ու սպանեց վիշապին, իսկ քրմերին էլ մահվան մատնեց»»։ (Սինոդական թարգ․)[27]
   
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 14:65
--------------------------------
[27](Էջմիածին թարգ․) Եւ երբ բաբելացիները լսեցին այդ, շատ բարկացան, եկան հաւաքուեցին թագաւորի մօտ եւ ասացին. «Թագաւորը հրեայ է դարձել, կործանեց Բէլին, սպանեց վիշապին, կոտորեց քրմերին»։
(Արարատ թարգ․)
(Գրաբար) Եւ եղև իբրև լուան Բաբելացիքն՝ բարկացա՛ն յոյժ, և կուտեցան ի վերայ թագաւորին՝ և ասեն. Հրեա՛յ եղև թագաւորն. զԲէլ կործանեա՛ց, և զվիշապն սպա՛ն, զքուրմսն կոտորեա՛ց։